Նախագահն ընդունել է Վրաստանի ֆինանսների նախարարությանն առընթեր եկամուտների ծառայության պետ Վլադիմիր Խունդաձեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ֆինանսների նախարարությանն առընթեր եկամուտների ծառայության պետ Վլադիմիր Խունդաձեին: Նախագահը ողջունել է հյուրին, կարևորել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մաքսային, հայ-վրացական համագործակցությունը, նշելով, որ այն համահունչ է դինամիկ զարգացող երկկողմ հարաբերություններին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ մեկնարկած աշխատանքներին: Կարևորվել է մաքսային ծառայությունների […]