Ոչ առաջին անգամն է, ոչ վերջին /վիդեո/
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը Հայաստանի համար ռազմավարական հնարավորություն է:
”Իրականում որևէ այլընտրանք չկա, քանի որ Հայաստանը շատ ավելի հեռուն է գնացել ասոցացման համաձայանգրի հետ կապված, իսկ Եվրասիական միությունը դեռևս իրական ծրագիր չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
”Եվրասիական միությունը ոչ առաջին անգամն է, ոչ վերջին անգամը, որ նման ծրագիր է առաջ քաշում”,-նկատեց Կիրակոսյանը:
Նա վստահ է, որ Ասոցացման պայմանագիրը շատ իրական է, որը անպայման նախաստորագրվելու է Հայաստանի կողմից: ”Իհարկե, դա է պետք Հայաստանին”,-նշեց նա:
Կիրակոսյանը կարևորեց այն, որ Ադրբեջանը չի ստորագրում այս համաձայնագիրը, ինչը ևս առավելություն է Հայաստանի համար:
Շարունակությունը` տեսանյութում: