Աբրահամը Մխիթարյանին ասել է` կարիքի դեպքում դիմի իրեն
Հայաստանի ազգային հավաքականի ու գերմանական ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մոտ գերմանական ակումբում ամեն ինչ լավ է: Այս մասին Մխիթարյանը հայտարարել է ասուլիսի ժամանակ:
”Ես ուրախ եմ, որ առայժմ ամեն ինչ այսքան լավ է”,-ասել է նա: Մխիթարյանը նաև նշել է, որ ներքին զգացումովէ ընտրել ակումբը, ընտրել է ”Բորուսիան”, քանի որ ” ”Լիվերպուլն” ունի` փառահեղ անցյալ, իսկ ”Բորուսիան” հիանալի ներկա”:
Լրագրողները Մխիթարյանին հարցրել են, թե արդյոք նա իր ընտրության մասին խորհրդակցել է հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ: Նա ասել է, որ այդ մասին չի խոսել Արթուրի հետ, սակայն վերջինս ասել է, որ Մխիթարյանը, եթե ինչ-որ կարիք ունենա, դիմի իրեն: