08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2013

Որտե՞ղ են բնակվում աշխարհի միլիարդատերերը

“WealthInsight”-ը հրապարակել է այն քաղաքների ցանկը, որտեղ բնակվում են աշխարհի ամենամեծ թվով միլիոնատերերը եւ միլիարդատերերը:  Միլիարդատերերի քանակով առաջին տեղում Նյու Յորքն է: Այս քաղաքում 70 միլիարդատեր է բնակվում, որոնց մեծամասնությունը` Մանհեթենում: 2-րդ տեղում Մոսկվան է` իր 64 միլիարդատերերով: Առաջին հնգյակում են Լոնդոնը` 54, Հոնկոնգը` 40, եւ Պեկինը` 29 միլիարդատերերով: Հատկանշական է, որ մուլտիմիլիոնատերերի քանակով աշխարհի […]

“Սուրեն Խաչատրյանը վտանգավոր է հասարակության համար”. Զ. Փոստանջյան.

“Հենարան” մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի նկատմամբ արդեն պետք է մեղադրանք առաջադրվեր: “Սուրեն Խաչատրյանի տնից հայտնաբերվել է ահռելի քանակությամբ զինամթերք, այդ մասին պաշտոնապես հայտարարվել է: Նա հայտարարել էր, որ եթե քնած չլիներ դեպքի ժամանակ, 20 հատ էլ ինքն էր […]

Բուդապեշտին սպառնում են Դունայի ջրերը

Դունայ գետի մակարդակը շարունակում է բարձրանալ, Հունգարիայի տարածքում այն ռեկորդային բարձրության է հասել: Ավստրիայի հետ սահմանի մոտ գետի մակարդակը հասել է 6.46 մետրի: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2002 թվականին`6.42 մետր:   Մասնագետները կանխատեսնում են, որ մայրաքաղաք Բուդապեշտում Դունայի մակարդակը կարող է աննախադեպ կերպով բարձրանալ: Սպասվում է, որ երկուշաբթի օրը այստեղ գետի մակարդակը կհասնի 8.85 մետրի: […]

Գազն ու էլեկտրաէներգիան թանկացան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քիչ առաջ հաստատվեց էլեկտրաէներգիայի նոր սակագինը, այն  թանկացավ 8 դրամով: 1 կվ ժամ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ: Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա այն կբարձրանա  հուլիսի 7-ից։ Բնակչության համար 1 խմ գազի սակագինը բարձրացնել 18%-ով` մինչեւ 156 դրամ , իսկ խոշոր գազասպառողների համար 14%-ով` մինչեւ $276,98՝ 1000 խմ հաշվով։  

Պաշտոնանկություններ ՀՔԾ-ում

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի հրամաններով՝ իրենց դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Հեկտոր Նորբերդի Սարդարյանը, արդարադատության 1-ին  դասի խորհրդական Արիստակես Խաչիկի Երեմյանը, արդարադատության 2-րդ  դասի խորհրդական Վարդան Ռազմիկի Հարությունյանը, արդարադատության 2-րդ  դասի խորհրդական Կամո Սուրենի Խաչատրյանը: Այս մասին հայտնում է հատուկ քննչականի կայքը:

Ազատամարտիկները հանրահավաքի են պատրաստվում. հանդիպել են վարչապետին

Հունիսի 7-ին Ազատության հրապարակում նստացույց հայտարարած ազատամարտիկների 5 հոգանոց պատվիրակությունը հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Մոտ երկու ժամ տևած բանակցությունների ընթացքում ազատամարտիկները ներկայացրել են իրենց խնդիրները , որոնք սոցիալական են: Վարչապետը խոստացել է հնարավորի սահմաններում` մոտ մեկ ամսվա ընթացքում տալ նրանց հուզող հարցերի պատասխանները: Ազատության հրապարակում արդեն պատվիրակության անդամները ներկայացրել են զրույցի մանրամասները: Ինչպես Henaran.am-ին  հայտնեց […]

Հայ-լատվիական քաղաքական օրակարգը հագեցած է

 Ռիգայում հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Լատվիայի նախագահ Անդրինս Բերզինշը: Ողջունելով Հայաստանի ԱԺ նախագահին եւ պատվիրակության անդամներին` Լատվիայի նախագահը բարձր գնահատեց հայ-լատվիական փոխգործակցության ներկա մակարդակը, Հայաստանի եւ Լատվիայի  միջեւ հաստատված հարաբերությունները, որոնք կարեւոր գրավական են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման եւ խորացման համար: Երկկողմ կապերը խորացնելու առումով Անդրինս Բերզինշը կարեւորեց […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու ծննդյան օրը

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն: Տոնի կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվզին, դեսպանատան աշխատակիցներին, մաղթել նրանց հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք: Նախագահը վերահաստատել է մեր երկրի ցանկությունը եւ պատրաստակամությունը՝ […]

Փակ նիստում կներկայացնի Սյունիքի մարզպետի պաշտոնակատարին

Հունիսի 7-ին, ժամը 14.00-ին Սյունիքի մարզպետարանում տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը կներկայացնի Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցին: Ինչպես մեզ տեղեկացնում են Կապանից, նախնական տեղեկություններով, նիստը փակ է լինելու լրագրողների համար: Տեղի լրագրողները ոչ մի կերպ չեն կարողանում ճշտել տեղեկությունը, քանի որ մարզպետարանի մամուլի պատասխանաոտւ Աշոտ Քարամյանը չի պատախանում հեռախոսանգերին: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի