08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2013

Արթուր Բաղդասարյանը ԱԻՆ նախարարի հետ այցելեց պետական պահուստների գործակալություն

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ այցելեց Արտակարգ իրավիճակների նախարարության պետական պահուստների գործակալություն։   Տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ գործակալության ղեկավարները ներկայացրեցին առկա խնդիրները, հետագա գործունեության առնչվող հարցերը, ինչպես նաև պահեստների և այլ ենթակառուցվածքների արդիականացման և վերազինման հնարավորությունները:    Ի լրումն. hամաձայն գործող պլանի` այժմ քննարկվում է […]

Ադրբեջանի ֆիասկոն անխուսափելի է. Է. Շարմազանով

Արձագանքելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին` Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի զարգացման միջեւ անդունդը հասել է ահռելի մեծության: Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարության առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. “Բնականաբար, Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացման միջեւ անդունդը գնալով խորանում է, քանի որ Ադրբեջանում պաշտոնապես խրախուսվում է ռասիզմ եւ […]

ԱՄՆ-ում կայացավ համերգ նվիրված Արամ Խաչատրյանի

Հունիսի 5-ին Նյու Յորքի Սուրբ Վարդան տաճարում ՄԱԿ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի ունեցավ դաշնակահար Կարինե Պողոսյանի համերգը՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: Իր ողջույնի խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը ներկայացրեց աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի արվեստը՝ նշելով, որ այն այսօր էլ շարունակվում է փառաբանվել աշխարհի տարբեր անկյուններում: Դեսպանը հավելեց, որ այս համերգը […]

Էպոսագետը կապ չունի Հայրիկյանի դեպքի հետ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու  մեջ մեղադրվող էպոսագետ Վարդան Սեդրակյանի ֆեյսբուքի էջում գրառում է կատարվել, ըստ որի մեղադրյալ Սամվել Հարությունյանը Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ “Վարդան Սեդրակյանը Հայրիկյանի դեպքի հետ կապ չունի: Նրանք նրա դեմ սուտ ցուցմունք են տվել, որի պատճառները մանրամասն կներկայացնենք”,-ասված է գրառման մեջ: 

Մոսկվայի Դուման նշանակել է քաղաքապետի ընտրությունների օրը

Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները կկայանան 2013 թվականի սեպտեմբերի 8-ին: Ռուսաստանի Ազգային ժողովը այսօր նշանակել է քաղաքապետի ընտրությունների օրը, փոխանցում է “Ինտերֆաքսը”: Պատգամավորներն այլ օր չէին կարող նշանակել ընտրությունները, քանի որ օրենքով բոլոր ընտրությունները` բացի Ազգային ժողովի և նախագահական ընտրություններից, պետք է անցնեն Ընտրությունների միասնական օրը (ամսվա երկրորդ կիրակի օրը): Հինգ օրից կսկսվի թեկնածուների նախընտրական քարոզարշավը: Հիշեցնենք, […]

Պաշտպանության նախարարը գնդապետ Բուդաղյանի հետ խոսել է ողբերգական միջադեպի մասին

“Ես Արտակ Բուդաղյանի  հետ կարճ զրուցել եմ դեպքի վերաբերյալ եւ չեմ ծանրաբեռնել, քանի որ վիրավոր է”,-Նոյեմբերյանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարար Սեյրանը  Օհանյանը: Նա երեկ այցելել է հոսպիտալում բուժում ստացող գնդապետին: Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանը վիրավորվել է հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: Նախարարը նաեւ նշեց, որ […]

Դեսպանը հավատարմագրերը հանձնեց

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում վերջին տարիներին արձանագրված առաջընթացի մասին եւ հույս հայտնել, որ դեսպանն իր հերթին պաշտոնավարման […]

Դումանյանը կմեկնի Արցախ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 8-ին կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, վարչապետի հետ, ինչպես նաեւ ԼՂՀ առողջապահության նախարարությունում: Կարեւորելով առողջապահության ոլորտում համագործակցությունը` քննարկվելու են հարցերի լայն շրջանակներ:  Մասնավորապես ներկայացվելու է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության համակարգի առաջիկա […]

Ծառերի ու ծաղիկների ցուցահանդես

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է ծառերի եւ ծաղիկների միջազգային առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդես-վաճառքին ներկայացվել են տարբեր ծառատեսակներ, բուսատեսակներ, ծաղկատեսակներ ու կոմպոզիցիաներ, դրանց խնամքի ապահովման համար անհրաժեշտ նյութեր, ինչպես նաեւ կանաչ գոտիների ստեղծման եւ ձեւավորման պարագաներ: Տաղավարներով շրջել եւ ներկայացվող նմուշներին ծանոթացել են Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված