17 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ծառերի ու ծաղիկների ցուցահանդես

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է ծառերի եւ ծաղիկների միջազգային առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդես-վաճառքին ներկայացվել են տարբեր ծառատեսակներ, բուսատեսակներ, ծաղկատեսակներ ու կոմպոզիցիաներ, դրանց խնամքի ապահովման համար անհրաժեշտ նյութեր, ինչպես նաեւ կանաչ գոտիների ստեղծման եւ ձեւավորման պարագաներ:

Տաղավարներով շրջել եւ ներկայացվող նմուշներին ծանոթացել են Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ռուզան Ալավերդյանը, վարչական շրջանների ղեկավարներ եւ այլ պաշտոնյաներ:

Ցուցահանդեսին մասնակցել են ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից, ինչպես նաեւ Հոլանդիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Թայլանդից եւ Նիգերիայից: Մասնակիցները հույս են հայտնել, որ ցուցահանդեսի միջոցով ներկայացվող ընկերությունները իրենց սպառողին կգտնեն նաեւ հայաստանյան շուկայում:

“Ցուցահանդեսին ներկայացված  են ծաղիկներ ու բույսեր, որոնք Երեւան քաղաքում չկան, բայց հարմարվում են մեր բնակլիմայական պայմաններին: Հաջորդ տարիների կանաչապատման աշխատանքներում մենք կօգտագործենք նաեւ այդ ծառերն ու ծաղիկները: Եվ եթե անցյալ տարի ծաղկային տարածքները կազմում էին 5,2 հեկատար, ապա այս տարի կավելանա 1 հեկտարով եւ ընդհանուր առմամբ կանաչ տարածքները կկազմեն 30 հեկտար:  Տարվող լայնածավալ աշխատանքների արդյունքում մինչեւ 2015 թվականը մեկ շնչին ընկնող կանաչ տարածքների ծավալը  կավելանա եւս մի քանի քառակուսի մետրով՝ հասնելով մինչեւ 12 ք/մ-ի: Ունենք նաեւ հեռահար ծրագրեր այդ ցուցանիշը հասցնելու 16ք/մ-ի”,-նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը:

Ցուցահանդեսը գործելու է մինչեւ հունիսի 10-ը:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ