18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Դումանյանը կմեկնի Արցախ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 8-ին կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, վարչապետի հետ, ինչպես նաեւ ԼՂՀ առողջապահության նախարարությունում:

Կարեւորելով առողջապահության ոլորտում համագործակցությունը` քննարկվելու են հարցերի լայն շրջանակներ:  Մասնավորապես ներկայացվելու է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության համակարգի առաջիկա 5 տարիների զարգացման հայեցակարգը, կքննարկվեն դրան առնչվող հարցերը, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում` բժշկական կազմակերպությունների արդիականացում, դեղորայքային քաղաքականություն, մոր եւ մանկան առողջություն, սանիտարահամաճարակային անվտանգություն եւ այլն, փոխգործակցության մանրամասները:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ