11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Դեսպանը հավատարմագրերը հանձնեց

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում վերջին տարիներին արձանագրված առաջընթացի մասին եւ հույս հայտնել, որ դեսպանն իր հերթին պաշտոնավարման ընթացքում անհրաժեշտ ջանքեր կգործադրի այդ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու գործում:

Դեսպան Էրիկաս Պետրիկասը նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում Լիտվայի դեսպանը եւ հավաստիացրել, որ կանի ամեն հնարավորը` առկա ներուժն օգտագործելու եւ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը նպաստելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ դեսպան Էրիկաս Պետրիկասը հանդիպմանը նաեւ մտքեր են փոխանակել Եվրամիության շրջանակներում հայ-լիտվական հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ