24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պաշտպանության նախարարը գնդապետ Բուդաղյանի հետ խոսել է ողբերգական միջադեպի մասին

“Ես Արտակ Բուդաղյանի  հետ կարճ զրուցել եմ դեպքի վերաբերյալ եւ չեմ ծանրաբեռնել, քանի որ վիրավոր է”,-Նոյեմբերյանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարար Սեյրանը  Օհանյանը: Նա երեկ այցելել է հոսպիտալում բուժում ստացող գնդապետին:

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանը վիրավորվել է հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: Նախարարը նաեւ նշեց, որ ինքը հունիսի 6-ին է տեսակցել գնդապետին, քանի որ հանրապետությունից բացակայում էր: Սակայն նա տեղյակ է եղել թե միջադեպին, թե Բուդաղյանի առողջության լավացման դինամիկային: 

Նախարարի խոսքով, թե որպես Հայաստանի քաղաքացի, թե որպես պաշտպանության նախարար դատապարտում է ցանկացած միջանձնային այսպիսի ելքով  դեպքերը: Կոնկրետ այս դեպքը նա համարում է հենց միջանձնային կոնֆլիկտի հետեւանք:

“Այս դեպքը միջանձնային հարաբերությունների հետեւանքով, պահի ընթացքում ծագած դեպք է”,-ասաց նա` շեշտելով, որ չի նշանակում, թե զինվորականի կեցվածքի անկում գոյություն ունի:

“Մենք այնքան մարտահրավերներ ունենք դրսից, մեզ ոչ լավը ցանկացող թշնամինների կողմից, ներսում պիտի միասնական լինենք ու խուսափենք նման դեպքերից”,-ասել է Սեյրան Օհանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ