11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Որտե՞ղ են բնակվում աշխարհի միլիարդատերերը

“WealthInsight”-ը հրապարակել է այն քաղաքների ցանկը, որտեղ բնակվում են աշխարհի ամենամեծ թվով միլիոնատերերը եւ միլիարդատերերը: 

Միլիարդատերերի քանակով առաջին տեղում Նյու Յորքն է: Այս քաղաքում 70 միլիարդատեր է բնակվում, որոնց մեծամասնությունը` Մանհեթենում: 2-րդ տեղում Մոսկվան է` իր 64 միլիարդատերերով: Առաջին հնգյակում են Լոնդոնը` 54, Հոնկոնգը` 40, եւ Պեկինը` 29 միլիարդատերերով:

Հատկանշական է, որ մուլտիմիլիոնատերերի քանակով աշխարհի ամենախոշոր քսանյակում Մոսկվան չի հայտնվել: “Մուլտիմիլիոնատեր” հասկացության տակ “WealthInsight”-ը հասկանում է այն մարդկանց, ովքեր ավելի քան 30 մլն կարողություն ունեն:

Այս ռեյտինգում առաջին տեղում Լոնդոնն է, որտեղ 4224 մուլտիմիլիոնատերեր են բնակվում: 2-րդ տեղում Տոկիոն է` 3525, եւ Սինգապուրը` 3154 մուլտիմիլիոնատերերով: 4-րդ տեղում կրկին Նյու Յորքն է` 2929 հարուստներով, եւ 5-րդ տեղում Հռոմը` 945 միլիոնատերերով: 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ