07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու ծննդյան օրը

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն:

Տոնի կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվզին, դեսպանատան աշխատակիցներին, մաղթել նրանց հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք: Նախագահը վերահաստատել է մեր երկրի ցանկությունը եւ պատրաստակամությունը՝ Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, զարգացնելու եւ գոհունակությամբ արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն ակտիվացել է:

Կայացած վերջին բարձրաստիճան այցելություններից Նախագահն առանձնացրել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերի եւ օրերս տեղի ունեցած արքայազն Չարլզի այցելությունը, ում մասնակցությունը եւ հովանավորությունը “Երեւան, իմ սեր” ծրագրին, Նախագահի հավաստմամբ, հայ ժողովրդի կողմից գնահատվում է ոչ միայն սոսկ որպես բարեգործական ակցիա, այլ որպես արքայական ընտանիքի վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, եւ հայ ժողովուրդը բարձր է գնահատում այդպիսի վերաբերմունքը:

Դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվզը նշել է, որ լիովին համաձայն է երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականին եւ կարեւորել քաղաքական հարաբերություններին զուգահեռ տնտեսական փոխգործակցության զարգացումը:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ քաղաքական հարաբերություններն ավելի ամուր կարող են լինել տնտեսական արդյունավետ փոխգործակցության հիմքի վրա:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Ջեյմս էյվզն այդ համատեքստում քննարկել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ