08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ազատամարտիկները հանրահավաքի են պատրաստվում. հանդիպել են վարչապետին

Հունիսի 7-ին Ազատության հրապարակում նստացույց հայտարարած ազատամարտիկների 5 հոգանոց պատվիրակությունը հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Մոտ երկու ժամ տևած բանակցությունների ընթացքում ազատամարտիկները ներկայացրել են իրենց խնդիրները , որոնք սոցիալական են:

Վարչապետը խոստացել է հնարավորի սահմաններում` մոտ մեկ ամսվա ընթացքում տալ նրանց հուզող հարցերի պատասխանները: Ազատության հրապարակում արդեն պատվիրակության անդամները ներկայացրել են զրույցի մանրամասները:

Ինչպես Henaran.am-ին  հայտնեց ազատամարտիկ Արթուր Բունիաթյանը իրենք չեն դադարեցնելու պայքարը և հունիսի 16-ին պատրաստվում են հանրահավաքի : Հետախույզ վետերանների միության անդամը տեղեկացրեց, որ հանրահավաքը արդեն արտոնված է Երևանի քաղաքապետարանի կողմից:

“Ամեն դեպքում մենք լավատես ենք և սպասում ենք հնարավորինս տրամաբանական պատասխանի: Կսպասենք մեկ ամիս, բայց չենք դադարեցնի պայքարը”,-ասաց Արթուր Բունիաթյանը: 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ