25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

“Սուրեն Խաչատրյանը վտանգավոր է հասարակության համար”. Զ. Փոստանջյան.

“Հենարան” մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի նկատմամբ արդեն պետք է մեղադրանք առաջադրվեր:

“Սուրեն Խաչատրյանի տնից հայտնաբերվել է ահռելի քանակությամբ զինամթերք, այդ մասին պաշտոնապես հայտարարվել է: Նա հայտարարել էր, որ եթե քնած չլիներ դեպքի ժամանակ, 20 հատ էլ ինքն էր շարելու: Հաշվի առնելով նրա անցյալը, այն, որ նա Րաֆիի Հովհաննիսյանին էլ էր ժամանակին սպառնացել, այս ամենը բավական չէ՞ր նրան մեղադրանք առաջադրելու համար”,- ասաց Զ. Փոստանջյանը` հավելելով, որ Սուրեն Խաչատրյանը, ազատության մեջ մնալով, կարող է ազդել նախաքննության մարմնի վրա:

“Որքան շուտ նրան մեղադրանք առաջադրեն, այնքան հասարակությունն ավելի պաշտպանված կլինի: Սուրեն Խաչատրյանը հասարակության համար վտանգ է ներկայացնում”,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կարելի է վստահել նախաքննության մարմնին` Զ. Փոստանջյանն ասաց, որ հետևողականություն է պետք. “Սուրեն Խաչատրյանը, ով 19 միլիոն դոլար է գրպանել ՀՀ քաղաքացիներից հանքի շահագործման արդյունքում, ով կեղծում է ընտրությունները, նրա հետ կապված գործում հաջողության հասնելը միանգամից դժվար է, ուղղակի պիտի հետևողականորեն պայքարել”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ