07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 21, 2013

Ջոլին իր հերթական բարեգործական այցն է կատարել

Այն նույն ժամանակահատվածում, երբ Բրեդ Փիթը պետք է քայլեր կարմիր գորգի վրայով` Մոսկովյան 35-րդ կինոփառատոնի շրջանակներում, նրա կինը` Անջելինա Ջոլին, աշխարհի մյուս ծայրում իր բարեգործական առաքելությունն էր իրականացնում: Ջոլին շփվել է սիրիական իշխանությունների եւ զինված ընդդիմության միջեւ ընթացող հակամարտությունից տուժածների հետ: Ներկա պահին էլ երկրի բնակիչները փախչում են այնտեղից` հատելով  Թուրքիայի, Եգիպտոսի, Իրաքի եւ Հորդանանի […]

Դժգոհ են Աշոտյանի “խիստ նկատողությունից”

Հունիսի 20-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: Օրակարգի առանցքում ՀՀ նախագահի հետ հանդիպմանը քննարկվելիք հարցերն էին` գազի սակագնի բարձրացման և գազամատակարարման այլընտրանքային ուղղությունների, Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի` այդ թվում նաև արտագաղթի, մշակույթի ոլորտում քաղաքականություն մշակելու, կրթության ոլորտի խնդիրների, Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին լրջորեն սպառնացող վտանգի և այլ հարցերի վերաբերյալ:   Օրակարգային հարցերից […]

Անկախ որևէ մեկի ցանկությունից, նախապատվությունից… Ուրիխանյանի արձագանքը

” ”Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, հերթական անգամ պարզաբանում եմ, ունի հստակ քաղաքական կուրս` անկախ որևէ մեկի ցանկությունից, նախապատվությունից, ենթադրությունից կամ երազանքից, այդ քաղաքական կուրսը իրականացնում է թե  մեր պառլամենտական խմբակցությունը, թե խմբակցությունն ավագանու խորհրդում: Որևէ հարաբերություն, էթիկայի դրսևորում, արարողակարգային միջոցառում, դրանում մասնակցություն և այլ հարցեր չեն կարող ազդել կամ փոփոխության ենթարկել մեր քաղաքական կուրսը”,-Henaran.am-ի հետ զրույցում […]

”Լիվերպուլը” հրաժարվել է Մխիթարյանից

Ըստ ИТАР-ТАСC-ի` Հայաստանի հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը անգլիական”Լիվերպուլ” վերջին պահին չի կայացել: Կայքը հղում է անում իր աղբյուրներին և հայտնում, որ ”Լիվերպուլն” արդեն վճարել է ”Շախտյորին” նախկինում խոստացված 22 միլիոն դոլարը, սակայն խնդիրնեը ծագել են ոչ թե գումարի պատճառով: Անգլիական ակումբին չի գոհացնում այն, որ Մխիթարյանի տրանսֆերի միայն կեսն է պատկանում […]

Գերմանիան դեմ է հանդես եկել Թուրքիայի` ԵՄ-ին անդամագրելուն

Նախօրեին կայացած ԵՄ դիվանագետների նիստին Գերմանիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ դեմ է Թուրքիայի` ԵՄ-ին անդամագրվելու նպատակով տարվող բանակցությունների հաջորդ փուլին, գրում է “Утро.ru”-ն: Դիվանագետի կարծիքով` ցույցերը ցրելու նպատակով կիրառված իշխանությունների խիստ քայլերը հավանության չեն արաժանացել ԵՄ ղեկավարների կողմից, այդ պատճառով էլ դեռեւս իմաստ չկա անցնել բանակցությունների հաջորդ փուլին: Զանգվածային ցույցերը Թուրքիայում սկսվեցին 2013-ի մայիսի 31-ին […]

Ռուբեն Հակոբյանի նամակը Իշխան Զաքարյանին

Այսօր ՀՀ ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նամակ է ուղարկել ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին՝ հետեւյալ բովանդակությամբ. ”Հարգելի պարոն Զաքարյան, հաշվի առնելով Ձեր կողմից Ազգային ժողովի նիստում սույն թվականի հունիսի 13-18-ը ներկայացված Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության մեջ տեղ գտած մեծաքանակ քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ հիշատակումները, մասնավորապես՝ քաղաքաշինության, ճանապարհաշինության ոլորտներում, գնումների գործընթացում […]

Երեք հազար դոլար է պահանջել “Զվարթնոցում” աշխատանքի տեղավորելու համար

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սույն թվականի հունիսի 20-ին, ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, անորոշ զբաղմունքի տեր Հայկ Սուրիկի Վարդանյանը: Հայկ Վարդանյանը քաղաքացի “Ա”-ին,  ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի “Զվարթնոց” օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ծառայության անցնելու հարցում  իբր  աջակցություն ցուցաբերելու համար, վերջինիցս պահանջել և ստացել է 3.000 ԱՄՆ դոլար  գումար: ՀՀ ԱԱԾ Քննչական […]

Երեւանի քաղաքապետի հյուրը Գլենդելի քաղաքապետն էր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորել է ծնունդով Հայաստանից առաջին քաղաքական գործչի՝ Գլենդելի քաղաքային խորհրդում ընտրվելն ու հույս հայտնել, որ Զարեհ Սինանյանն իր հերթին կնպաստի Գլենդելի հետ գործնական կապերի ամրապնդմանն ու խորացմանը. “Վստահ եմ, Երեւանը եւ Գլենդելը համագործակցության լայն հնարավորություններ […]

Մահացել է ականավոր պատմաբանը

Հայ պատմագիտական միտքը ծանր կորուստ կրեց: 2013 թ-ի հունիսի 21-ին 74 տարին նոր բոլորած՝ անսպասելիորեն կյանքից հեռացավ ականավոր պատմաբան, միջազգային հարաբերությունների մասնագետ, Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մովսես Խորենացու անվան մեդալակիր Էդիկ Արտեմի Զոհրաբյանը: Էդիկ Զոհրաբյանը ծնվել է 1939 թ-ի մայիսի 5-ին ՀՀ Կապանի շրջանի Բաղաբուրջ գյուղում` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի