”Լիվերպուլը” հրաժարվել է Մխիթարյանից
Ըստ ИТАР-ТАСC-ի` Հայաստանի հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը անգլիական”Լիվերպուլ” վերջին պահին չի կայացել: Կայքը հղում է անում իր աղբյուրներին և հայտնում, որ ”Լիվերպուլն” արդեն վճարել է ”Շախտյորին” նախկինում խոստացված 22 միլիոն դոլարը, սակայն խնդիրնեը ծագել են ոչ թե գումարի պատճառով: Անգլիական ակումբին չի գոհացնում այն, որ Մխիթարյանի տրանսֆերի միայն կեսն է պատկանում ակումբին, իսկ 25%-` ”Փյունիկին”, մյուս 25%-ը` ”Մետալուրգի” սեփականատիրոջ` Ալեք Մկրտչյանին: Այս դեպքում անգլիական ակումբն իրավունք ունի պայմանագիրը խզել:
Նշենք, որ ”Սպորտ-Էքսպրեսում” աշխատող հայ լրագրող Արթուր Պետրոսյանը Twitter-ի իր էջում գրել է. ”Հենրիխ Մխիթարյանն այժմ Վիեննայում է` իր մոր և քրոջ հետ: Եթե առաջիկա օրերին ”Լիվերպուլն” անհրաժեշտ կոնկրետություն չցուցաբերի, ապա կիրակի օրը Մխիթարյանը կմիանա ”Շախտյորին”:
Նա ցանկանում է միանալ ”Լիվերպուլին”, բայց ոչինչ անել չի կարող: Նա այս իրավիճակի գերին է”: