21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Երեք հազար դոլար է պահանջել “Զվարթնոցում” աշխատանքի տեղավորելու համար

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սույն թվականի հունիսի 20-ին, ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, անորոշ զբաղմունքի տեր Հայկ Սուրիկի Վարդանյանը:

Հայկ Վարդանյանը քաղաքացի “Ա”-ին,  ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի “Զվարթնոց” օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ծառայության անցնելու հարցում  իբր  աջակցություն ցուցաբերելու համար, վերջինիցս պահանջել և ստացել է 3.000 ԱՄՆ դոլար  գումար:

ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել  է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով /կաշառք ստանալու պատրվակով խարդախություն/:

Քննությամբ պարզվել է նաև, որ Հայկ Վարդանյանը ակտիվ ներգրավված է կեղծ  արտոնագրերի և անձնագրերի պատրաստման և իրացման մեջ:

 Նախաքննությունը շարունակվում է:

ԱԱԾ մամուլի կենտրոն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ