23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ջոլին իր հերթական բարեգործական այցն է կատարել

Այն նույն ժամանակահատվածում, երբ Բրեդ Փիթը պետք է քայլեր կարմիր գորգի վրայով` Մոսկովյան 35-րդ կինոփառատոնի շրջանակներում, նրա կինը` Անջելինա Ջոլին, աշխարհի մյուս ծայրում իր բարեգործական առաքելությունն էր իրականացնում:

Ջոլին շփվել է սիրիական իշխանությունների եւ զինված ընդդիմության միջեւ ընթացող հակամարտությունից տուժածների հետ: Ներկա պահին էլ երկրի բնակիչները փախչում են այնտեղից` հատելով  Թուրքիայի, Եգիպտոսի, Իրաքի եւ Հորդանանի սահմանները, որտեղ էլ ժամանել էր Ջոլին:

Մարդկանց հոսքը գնալով աճում է: Գարնանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հայտարարեց, որ արդեն չի կարող երաշխավորել նույնիսկ փախստական երեխաների կյանքը` Հորդանանի տարածքում գտնվող Զաատարի փախստականների ճամբարում: 

Անջելինան ժամանել է այդ ճամբարը, որպեսզի աջակցություն ցուցաբերի սիրիացի փախստաակններին եւ աշխարհին հայտնի Հորդանանի խնդրի մասին: Ավելի ուշ փախստականներից ստացված ինֆորմացիան նա փոխանցել է ՄԱԿ-ի` փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ