18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Դժգոհ են Աշոտյանի “խիստ նկատողությունից”

Հունիսի 20-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: Օրակարգի առանցքում ՀՀ նախագահի հետ հանդիպմանը քննարկվելիք հարցերն էին` գազի սակագնի բարձրացման և գազամատակարարման այլընտրանքային ուղղությունների, Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի` այդ թվում նաև արտագաղթի, մշակույթի ոլորտում քաղաքականություն մշակելու, կրթության ոլորտի խնդիրների, Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին լրջորեն սպառնացող վտանգի և այլ հարցերի վերաբերյալ:
 
Օրակարգային հարցերից էր նաև Հանրային խորհրդի անդամ, ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի նամակն՝ ուղղված Հանրային խորհրդին, որը վերաբերում էր ս.թ. մայիսի 24-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով իրեն տրված “խիստ նկատողություն” կարգապահական տույժին:
 
Արտուշ Ղուկասյանը համաձայն չէ նախարարի հրամանի հետ, և իր անհամաձայնությունն ու բացատրությունները հայտնել է նաև ՀՀ վարչապետին, ԿԳ նախարարին և Քաղծառայության խորհրդի նախագահին:
 
Հանրային խորհրդի անդամները քննարկել են գիտական աստիճանների շնորհման ոլորտում վերջին տարիների իրավիճակը, քննարկել են նախարարի հրամանի հիմքերը և գտել, որ խիստ նկատողությունը հիմնավորված չէ, ուստի որոշվել է ՀԽ անդամների դիրքորոշման վերաբերյալ կազմել համապատասխան փաստաթուղթ:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ