13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Գերմանիան դեմ է հանդես եկել Թուրքիայի` ԵՄ-ին անդամագրելուն

Նախօրեին կայացած ԵՄ դիվանագետների նիստին Գերմանիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ դեմ է Թուրքիայի` ԵՄ-ին անդամագրվելու նպատակով տարվող բանակցությունների հաջորդ փուլին, գրում է “Утро.ru”-ն:

Դիվանագետի կարծիքով` ցույցերը ցրելու նպատակով կիրառված իշխանությունների խիստ քայլերը հավանության չեն արաժանացել ԵՄ ղեկավարների կողմից, այդ պատճառով էլ դեռեւս իմաստ չկա անցնել բանակցությունների հաջորդ փուլին:

Զանգվածային ցույցերը Թուրքիայում սկսվեցին 2013-ի մայիսի 31-ին եւ շարունակվեցին ավելի քան 2 շաբաթ: Զանգվածային բողոքն սկսվեց այն ժամանակ, երբ ոստիկանությունը դաժանորեն ցրեց մարդկանց, ովքեր հանդես էին գալիս ստամբուլյան Գեզի զբոսայգու վերակառուցման դեմ: Ի դեպ, այգին կառուցվել է Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ:

Ցույցերը փոխակերպվեցին հակակառավարական ցույցերի` երկրի իսլամիզացման դեմ: Զանգվածային անկարգությունների արդյունքում 5 մարդ զոհվեց, շուրջ 5 հազարը տուժեցին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ