21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2013

Պետք է երաշխավորենք, որ անհատների իրավունքները պաշտպանվեն ԵԽ պատասխանատվության ամբողջ տարածքում. ԱԳ նախարար

Այսօր, ելույթ ունենալով Եվրախորհրդի արտգործնախարարների հանդիպմանը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց. “Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը խթանելու եւ պաշտպանելու գործում Եվրոպայի խորհրդի գործունեության ազդեցության ամրապնդման համատեքստում  մենք պետք է երաշխավորենք, որ անհատների իրավունքները պաշտպանվեն Եվրոպայի խորհրդի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից, որտեղ նրանք բնակվում են։ Կազմակերպությունը պետք է այդ միավորների հետ սերտ խորհրդակցությամբ դիտարկի կարգավիճակով չպայմանավորված մոտեցման հնարավորությունը ՝ […]

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն

      2013թ մայիսի 17-ից  21-ը Իտալիայի Կրեմա քաղաքում կանցկացվի սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, ուր մարզական սամբոյի տղամարդկանց ու կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց մրցելույթներում իրենց ուժերը կչափեն Հին աշխարհամասի ուժեղագույն մարզիկները: Թեև Հայաստանի սամբոյի հավաքականը, ֆինանսների սղության պատճառով, հնարավորություն չունեցավ ուսումնամարզական հավաք անցկացնելու և թիմերը ողջ կազմով համալրելու համար, սակայն, ինչպես միշտ, մեր ակնկալիքները […]

Հինգ ուղղություն. երկուշաբթի ԱԺ-ն կառավարության ծրագիրը կքննարկի

Կառավարությունն այսօր հերթական նիստում ներկայացրեց առաջիկա տարիների ծրագրի նախագիծը: Կառավարության ծրագիրը ենթադրում է 5 հիմնական ուղղություն՝ անվտանգ և ապահով Հայաստան, աշխատանքին համապատասխան արդարացի վարձատրություն, ապահովող աշխատատեղերի ստեղծում, ազատ և արդար Հայաստան, մարդկային կապիտալ, ինստիտուցիոնալ զարգացում։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս ծրագրում ուշադրություն է դարձվելու այլ թիրախային ցուցանիշների ևս՝ մասնավորապես տնտեսական առաջանցիկ աճ զարգացած երկրների նկատմամբ, […]

Վարչապետն ասաց՝ որ դեպքում կմարվի արտաքին պարտքը

Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց թողարկել արտարժույթով պարտատոմսեր: Վարչապետ Տիգրան Սարգսյանը բացատրեց, թե սա ինչ առավելություններ է տալիս տնտեսվարող սուբյեկտներին: ՛՛Սա նոր էջ է բացում մեր տնտեսական քաղաքականության մեջ ոչ միայն պետական ֆինանսները կառավարելու բնագավառում, այլ նաև մասնավոր հատվածի համար հնարավորություն ենք ընձեռնելու ֆինանսական շուկաներից ավելի էժան միջոցներ ներգրավելու համար՛՛,- ասաց վարչապետը: Նա նշեց, որ […]

ԱԳ նախարարը կայցելի Լեհաստան

Մայիսի 17-ին Էդվարդ Նալբանդյանը կայցելի Կրակով, որտեղ նախատեսված է նրա մասնակցությունը Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների եւ ԵՄ Արեւելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Կրակովում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Գազի գինը միևնույն է թանկանալու է, կվերանայվի էլեկտրաէներգիայի սակագները /վիդեո/

Քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը  հանդիպեց լրագրողների և քաղաքացիների կողմից ներկայացված երեք անձից բաղկացած պատվիրակության հետ: Հիշեցնենք, այսօր առավոտից քաղաքացիական մի քանի նախաձեռնություն մի քանի պատգամավորների հետ բողոքի երթ է անցկացնում կառավարության մոտից դեպ նախագահական նստավայր: Ռոբերտ Նազարյանը տեղեկացրեց, որ մայիսի 14 ին “ՀայՌուսգազարդը” հայտ է ներկայացրել հանձնաժողովին , ըստ որի` […]

Սպանել է անտառտնտեսության պետին. սպանվողը Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդին է

Մայիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Վանաձորի բաժին և հայտնել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Անուբախ Ղամբարյանի, Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի […]

Դեմիրճյանը` ՀԱԿ դաշինքը գլխավորելու, ՀԱԿԿ-ի, ՀՀՇ-ի մասին

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը խոստովանում է, որ քաղաքական դաշտում խառնաշփոթ է առաջացել նոր վերակազմավորվող ՀՀՇ-ի, ՀԱԿ դաշինքի, ՀԱԿԿ-ի, ՀԱԿ խմբակցության պատճառով, քանի որ նույնիսկ լրագրողներն են շփոթում, թե սրանցից որին ով է անդակամցում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորն ասաց, որ իրենք համագործակցում են և պատրաստ են շարունակել համագործակցել թե ՀԱԿ կուսակցության, թե […]

” С учителем драться незаконно … ”

Մինի պառլամենտի ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրական իրավունքը Հայաստանում չափից ավելի սխոլաստիկ, անկատար օրենսդրություն է: Մի անգամ ևս ապացուցվեց, որ սկզբունքորեն ընտրական նոր իրավունքի պատմական հրամայականի անհրաժեշտությունը հասունացել է: Այպիսի կարծիք հայտնեց Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսում: Նա նշեց, որ ազգաբնակչության հիսուն տոկոսի կողմից ընտրությունների բոյկոտելը նշանակում է արհամարհանք, քամահրանք. “Սա խոսում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի