21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2013

Ինչպես է Զարուհի Փոստանջյանը հաշիվ մաքրում Եղիայի հետ /վիդեո/

“Ժառանգություն” կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր ՀՀ կառավարության դիմաց` գազի թանկացման ակցիային միացած բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանին մեղադրեց ապրիլի 9-ին Բաղրամյան 26-ում ցուցարարների շարքերը լքելու և Րաֆֆի Հովհաննիսյանին դավաճանելու մեջ:  Henaran.am-ը հետաքրքրվեց Եղիա Ներսիսյանից, թե Զարուհի Փոստանջյանի մեղադրանքները հենց ապրիլի 9-ին էին վերաբերվում: Ակտիվիստը դրական պատասխան տվեց: Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

Չգիտի` երբ է մահացել, ճնշում ունի … Խաչիկյանի դատը /վիդեո/

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվող  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատավարության այս փուլում հարցաքննվում են վկաները: Նկատենք, որ նրանց մեծ մասը մեծահասակներ են եւ առողջության հետ կապված  խնդիրներ ունեն: 78-ամյա Բելա Ավանեսովայի բնակարանում նրա եղբայրն էլ է հաշվառված եղել: […]

Տարոնը մի թերություն ունի … /վիդեո/

Դերասան Սերգեյ Դանիելյանը քաղաքականությամբ չի հետաքրքրվում: Կարծում է ավելի շատ պետք է է հասարակական կյանքով ապրել, քան քաղաքականությամբ:  Դերասանը Henaran.am-ին պատմեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկել է  Տարոն Մարգարյանի համար: ”Տարոնին եմ ընտրել, իր միակ թերությունը կուսակցական լինելն է: Որ նայում եմ քաղաքին, վրոդի տենց վատ չի: Ես ընդունում եմ մարդուն որպես մարդ: Ինձ հետաքրքիր […]

Դեռ չեն նայել այդ հարցը

ՀՅԴ-ը դեռևս չի որոշել` կմասնակցի մայիսին 19-ին կայանալիք Րաֆֆի Հովհաննիսյանի կլոր սեղանի քննարկմանը: ”Չեմ կարող ասել, դեռ չենք նայել այդ հարցը”,-Henaran.am-ին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային հանդիպում էր կազմակերպել, որտեղ հայտարարեց, որ նոր Հայաստանի ապագայի վերաբերյալ ծրագրերը քննարկվելու են մայիսի 19-ին կայանալիք կլոր սեղանի ժամանակ:  ”Թող գան […]

Հայտնի ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության մեջ

Լոնդոնյան ոստիկանությունը ձերբակալել է Ֆրանսիայի հավաքականի եւ բրիտանական “Քուինս Փարք Ռեյնջերս” թիմի հարձակվող Լոյք Ռեմիին: Նրան կասկածում են բռնաբարության մեջ: Ձերբակալվել են նաեւ նրա զարմիկը եւ մտերիմ ընկերը: Ոստիկանության պաշտոնական աղբյուրները հաստատում են ձերբակալությունների փաստը` չհրապարակելով նրանց անունները: Նշվում է, որ բռնաբարությունը տեղի է ունեցել մայիսի 7-ին, 34-ամյա զոհը ոստիկանությանը տեղեկացրել է այդ մասին հաջորդ օրը: Տուժածի խոսքով` նա […]

Այստեղ էլ է գաղջ մթնոլորտ, ես իսկապես հոգնեցի …. Դեմիրճյանը ` լրագրողներին

”Ես չեմ դիտել, բայց գիտեք դա ճիշտ կլինի տեսնի իշխանությունը, պետք է դատապարտել այն իշխանությանը, որ այս վիճակին է հասցրել, դրա համար պետք է իշխանությունն ամաչի”,-մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացմանը ”ուտել-խմելու” հայտնի միջադեպը, ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Դեմիրճյանը չի ժխտում, որ երկրում ստեղծված իրավիճակի համար մեղավոր է նաև ընդդիմությունը, սակայն  ամեն […]

Նորածնի արյան մեջ ալկոհոլի մահացու չափաքանակ է հայտնաբերվել

Լեհաստանում նորածին երեխայի արյան մեջ բժիշկները 4.5 պրոմիլ ալկոհոլ են հայտնաբերել: Ընդ որում, չափահաս մարդու համար մահացու չափաքանակը 5-6 պրոմիլն է: Երիտասարդ հղի կինը ուշագնաց է եղել խանութում: Տեղի հիվանդանոցում բժիշկները պարզել են, որ նա հարբած է, հաղորդում է “Առաջին ալիքը”: Դա սպառնալիք է եղել եւ իր, եւ երեխայի կյանքի համար, այդ պատճառով էլ բժիշկները […]

Երկնքում միանգամից 3 ՉԹՕ է հայտնվել /վիդեո/

Naktis Ireland անունով օգտատերը համացանցում տեղադրել է դեռեւս 2012-ի դեկտեմբերին նկարահանած տեսանյութ, որում մի քանի լուսային օբյեկտներ են հայտնվում երկնքում եւ անհետանում:  Օգտատերը ներողություն է խնդրում տեսանյութի վատ որակի համար` նշելով, որ չի շտապել տուն եւ վերցրել պրոֆեսիոնալ ֆոտոխցիկը` վախենալով կորցնել պատկերները: Բջջային հեռախոսի ֆիքսած կադրերում երեւում են “թռչող ափսեները”, որոնք “ճախրում” են Իռլանդիայի երկնքում:

Լուսանկարիչներն սպառնում են բոյկոտել Բեյոնսեին

Երգչուհի Բեյոնսեն, ով արգելել էր պրոֆեսիոնալ լուսանկարիչներին նկարել իրեն, հնարավոր է, որ բոյկոտի ենթարկվի Լուսանկարիչների Ազգային ասոցացիայի կողմից, գրում է “Gigwise”-ը: Ասոցացիայի անդամ լուսանկարիչները, որոնց մեծ մասն աշխատում է լրատվական կազմակերպություններում, նամակ են գրել Բեյոնսեի մամլո քարտուղարին, որում հայտնել են երգչուհուն` իրենց միության սեւ ցուցակում ներառելու մտադրության մասին, եթե վերջինս չվերանայի իր համերգների ընթացքում լուսանկարիչների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի