13 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Չգիտի` երբ է մահացել, ճնշում ունի … Խաչիկյանի դատը /վիդեո/

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվող  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատավարության այս փուլում հարցաքննվում են վկաները:

Նկատենք, որ նրանց մեծ մասը մեծահասակներ են եւ առողջության հետ կապված  խնդիրներ ունեն: 78-ամյա Բելա Ավանեսովայի բնակարանում նրա եղբայրն էլ է հաշվառված եղել: Թե ով է ստացել նրա կենսաթոշակը` վկան տեղյակ չէր:

“Ինքը հարազատներ չունի, Մոսկվայում են, չգիտեմ ոչինչ, ճնշում ունեմ, չեմ հիշում երբ է մահացել”,-ասաց տիկին Բելան: Թերեւս նրան դատավարության ոչ մի կողմը հարցեր չուներ, բացի դատախազը: Վերջինս էլ հակասություն տեսնելով վկայի ցուցմունքների միջեւ` միջնորդեց դատարանին հրապարակել նախաքննական մարմնին տված ցուցմունքը:

Դատավոր Մխիթար Պապոյանը դատախազին խնդրեց կարդալ: Վերցնելով գործի համապատասխան հատորը` դատավորը դատախազին ասաց, որ մանրամասն նշի, ուշադրություն դարձնելով տարեթվին: “2011, թե՞ 211 թվականով է թվագրված”,-հարցրեց Պապոյանը, ինչին դատախազը հակադարձեց` երեւի վրիպակ է: 

Ոչինչ չհիշող վկայի հարցաքննության այլ մանրամասները` տեսանյութում: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ