26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Դեռ չեն նայել այդ հարցը

ՀՅԴ-ը դեռևս չի որոշել` կմասնակցի մայիսին 19-ին կայանալիք Րաֆֆի Հովհաննիսյանի կլոր սեղանի քննարկմանը:

”Չեմ կարող ասել, դեռ չենք նայել այդ հարցը”,-Henaran.am-ին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային հանդիպում էր կազմակերպել, որտեղ հայտարարեց, որ նոր Հայաստանի ապագայի վերաբերյալ ծրագրերը քննարկվելու են մայիսի 19-ին կայանալիք կլոր սեղանի ժամանակ: 

”Թող գան մարդիկ, ովքեր ենթակա են համախմբման, թող գան  թուղթ ու գրիչով”,-ասել էր նա:

Նշենք նաև, որ շատ ավելի վաղ կայացած Րաֆֆի Հովհաննիսյանի փակ քննարկմանը ՀՅԴ-ից մասնակցեց ԳՄ անդամ, խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ