03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այստեղ էլ է գաղջ մթնոլորտ, ես իսկապես հոգնեցի …. Դեմիրճյանը ` լրագրողներին

”Ես չեմ դիտել, բայց գիտեք դա ճիշտ կլինի տեսնի իշխանությունը, պետք է դատապարտել այն իշխանությանը, որ այս վիճակին է հասցրել, դրա համար պետք է իշխանությունն ամաչի”,-մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացմանը ”ուտել-խմելու” հայտնի միջադեպը, ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Դեմիրճյանը չի ժխտում, որ երկրում ստեղծված իրավիճակի համար մեղավոր է նաև ընդդիմությունը, սակայն  ամեն ինչ պետք չէ նրա վրա բարդել: Խնդիրներին լուծում տալու համար Դեմիրճյանն առաջարկում է իրապես ժողովրդավարական ընտրություններ անցակցնել: 

Լրագրողների դիտարկմանը, թե ստեղծված վիճակի համար մեղավոր է ընդդիմությունը, քանի որ թուլացել է, ավելին, ընդհանրապես ընդդիմություն չկա, ընդդիմադիր գործիչն արձագանքեց. 

”Եկեք ծայրահեղությունների մեջ չընկնենք, ընդդիմություն միշտ էլ եղել է և յուրաքանչյուր նախագահական ընտրություններին հաղթել է: Եթե արդյունքի չենք հասել, դա երկրի ձախողումն է: Իհարկե, կան ընդդիմադիր գործիչներ, ովքեր ամպագոռգոռ հայտարարություններ են արել ու սխալվել են, բայց մեծ հաշվով ընդդիմությունը սխալներ չի արել”:

Henaran.am-ի հարցը, թե համաձայն է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ, որ ”Ժառանգությունը” ընդդիմություն չէ, ընտրություններում էլ չի պահել ձայները, նյարդայնացրեց Ստեփան Դեմիրճյանին.

՛՛Ժառանգությունն՛՛, իհարկե, ընդդիմություն է, սա ինչ հարց է, այստեղ էլ է գաղջ մթնոլորտ, ես իսկապես հոգնեցի, երկիրը ծանրագույն վիճակում է”,-ասաց :

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ