21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2013

“Կոկա-Կոլայի” բաղադրատոմսը վաճառվում է 15 մլն դոլարով /ֆոտո/

Ամերիկացի Քլիֆ Քլաջն ստիպել է ամերիկյան “Կոկա-Կոլա” ընկերությանը զգոնություն ցուցաբերել: Ջորջիա նահանգի բնակիչը, ով հին իրերի վաճառքով է զբաղվում, աճուրդի ժամանակ մի արկղ է ձեռք բերել, որը հայտնի քիմիկոսի է պատկանում:  Քլաջի խոսքով` նա արկղում անձնական փաստթղթեր է գտել եւ մահացած գիտնականի նամակները, որոնց մեջ է եղել նաեւ մի տպագիր բաղադրատոմս: Ուսումնասիրելով այն` նա հասկացել […]

Մարադոնան քարերով հարվածել է լրագրողներին /վիդեո/

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը Դիեգե Մաադոնան կրկին սկանդալի մեջ է հայտնվել: Այս անգամ նա քարերով հարվածել ու վիրավորել է լրագրողներին ու լուսանկարիչներին, ովքեր հետևելիս են եղել նրան: Բուենոս Այրեսի օդանավակայանի ճանապարհին Մարադոնան կանգնեցրել է մեքենան և սկսել քարեր նետել լուսանկարիչների ուղղությամբ, ովքեր հետևել են նրան:  Ըստ որոշ լուրերի` ֆուտբոլիստը նույնիսկ հարվածել է նրանցից մեկին:

Անձրև ու կարկուտ

Մայիսի 17-ին, 19-21-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: ՀՀ տարածքում՝ Մայիսի 17-ին, 19-21-ին հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում, 18-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 17-ին, 19-21-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը […]

ՀՀՇ-ն կգնա՞ Րաֆֆու կլոր սեղանին

”Դեռ չենք քննարկել այդ հարցը, մոտ ժամանակներս պատրաստ կլինեմ պատասխանել այդ հարցին, կազմակերպչական հարցերով ենք զբաղված, այդ պատճառով դրան չենք անդրադարձել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց վերակազմավորվող ՀՀՇ-ի հիմնադիր անդամ Արարատ Զուրաբյանը` ի պատասխան հարցի` մասնակցելու են Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած կլոր սեղանին: ”Խնդիր չկա որևէ տեղ գնալու կամ չգնալու, ուղղակի համապատասխան քննարկումներից հետո կորոշենք”,-նշեց նա: Կիսո՞ւմ են […]

“Դորիանս”-ը ուրախացրել է բոլորին /վիդեո/

“Եվրատեսիլ-2013” երգի միջազգային փառատոնում` այսօր մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակիչում Հայաստանը հանդես է գալու 11 համարի ներքո: Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնում է “Դորիանս” խումբը` “Lonely Planet” երգով:  Ելույթից առաջ հայերը շրջել են Շվեդիայի Մալմյո քաղաքում, նվագել եւ երգել փողոցում: Հայերին են միացել նաեւ անցորդները: 

Մահացել է Ինգա և Անուշ Արշակյանների հայրը

Այս գիշեր 55 տարեկան հասակում կյանքից հեռացել է երգչուհիներ Ինգա և  Անուշ Արշակյանների հայրը՝ Աշոտ Արշակյանը: Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Քանաքեռ թաղամասի Սուրբ Հակոբ եկեղեցում, հուղարկավորությունը՝ նույն վայրից մայիսի 19-ին՝ ժամը 14:00-ին: Այս մասին գրված է երգչուհի քույրերի Ֆեյսբուքյան էջում: Henaran.am-ը ցավակցում է Ինգա և Անուշ Արշակյաններին և նրանց […]

ՀՅԴ-ն չի կարողանա /վիդեո/

“Ես իմացել եմ որ այսօր այստեղ ակցիա կա և եկել եմ որպես Հայաստանի հանրապետության շարքային քաղաքացի”,-իր ներկայությունը` ընդդեմ գազի սակագների թանկացման նախապես հայտարարված հավաքին,  այսպես մեկնաբանեց դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը : Իրավաբան-տնտեսագետ Մինասյանը չի ցանկանում պատկերացնել անգամ, թե ինչ տեղի կունենա, եթե գազի գինը իսկապես բարձրանա 64 տոկոսով: ” Անգամ ազատամարտիկներն են դժգոհում և արդարացի […]

Բրիտանացին դեպի այլ աշխարհ մուտք է հայտնագործել

Բրիտանական Բրայթոն քաղաքի իշխանությունները նամակ են ստացել տեղի բնակիչներից մեկից, ով դեպի այլ աշխարհ պատուհան է հայտնաբերել: Նա պատմել է, որ շան հետ զբոսնելիս  է եղել, երբ տեսել  է, որ Մոնրեալ Ռոուդի վրա ինչ-որ “պորտալ” կամ “անցք” է բացվել, որից այլ աշխարհ է երեւում: Նա ցանկացել է ուսումնասիրել անցքը, սակայն վախեցել է, որ շունը կարող […]

”Սպայկայի” վնասների չափը. հրդեհը մարվեց /ֆոտո/

Մայիսի 15-ին, ժամը 23.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող ”Սպայկա” ՍՊԸ-ում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության ”2-րդ” աստիճան: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության ”3-րդ” աստիճան: Դեպքի վայր է մեկնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի