31 Մայիսի, Saturday, 2025
KFC

Բրիտանացին դեպի այլ աշխարհ մուտք է հայտնագործել

Բրիտանական Բրայթոն քաղաքի իշխանությունները նամակ են ստացել տեղի բնակիչներից մեկից, ով դեպի այլ աշխարհ պատուհան է հայտնաբերել:

Նա պատմել է, որ շան հետ զբոսնելիս  է եղել, երբ տեսել  է, որ Մոնրեալ Ռոուդի վրա ինչ-որ “պորտալ” կամ “անցք” է բացվել, որից այլ աշխարհ է երեւում: Նա ցանկացել է ուսումնասիրել անցքը, սակայն վախեցել է, որ շունը կարող է ընկնել դրա մեջ: Այնուհետեւ նա մտածել է, որ դա կարող է Բրայթոնյան փառատոնի ինչ-որ դեկորացիա լինել եւ նամակում հայտնել է իշխանություններին, որ դա վտանգավոր է հանրության համար: 

Չինովնիկները որեւէ կերպ չեն արձագանքել նամակին: Սակայն մի քանի օր հետո 2-րդն են ստացել, որում տարօրինակ տղամարդը նշել է, որ իրավիճակն ավելի է վատացել, քանի որ անցքից դեղին լույս է երեւում, եւ թվում է, թե պատից մեծ օձ է դուրս գալիս:

Իշխանությունները լրատվամիջոցներին հայտնել են, որ չեն պատրաստվում հետաքննություն սկսել տղամարդու ասածների հիման վրա, սակայն հաճույքով կընթերցեն նրա հետագա նամակները եւս:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ