09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Կոկա-Կոլայի” բաղադրատոմսը վաճառվում է 15 մլն դոլարով /ֆոտո/

Ամերիկացի Քլիֆ Քլաջն ստիպել է ամերիկյան “Կոկա-Կոլա” ընկերությանը զգոնություն ցուցաբերել: Ջորջիա նահանգի բնակիչը, ով հին իրերի վաճառքով է զբաղվում, աճուրդի ժամանակ մի արկղ է ձեռք բերել, որը հայտնի քիմիկոսի է պատկանում: 

Քլաջի խոսքով` նա արկղում անձնական փաստթղթեր է գտել եւ մահացած գիտնականի նամակները, որոնց մեջ է եղել նաեւ մի տպագիր բաղադրատոմս: Ուսումնասիրելով այն` նա հասկացել է, որ 1943-ին թվագրված բաղադրատոմսը “Կոկա-Կոլայի” բաղադրատոմսն է: Նա կարծում է, որ ընկերությունն օգտվել է քիմիկոսի օգնությունից, քանի որ նրանք բոլոր անհրաժեշտ բաղադրիչները ձեռք բերելու խնդիրներ են ունեցել 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ:

Հնարամիտ ամերիկացին հասկացել է, որ բաղադրատոմսը կարող է մեծ գումարներ բերել իրեն եւ անմիջապես վաճառքի է հանել “eBay” ինտերնետ-աճուրդում 15 մլն դոլարով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ