03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀՇ-ն կգնա՞ Րաֆֆու կլոր սեղանին

”Դեռ չենք քննարկել այդ հարցը, մոտ ժամանակներս պատրաստ կլինեմ պատասխանել այդ հարցին, կազմակերպչական հարցերով ենք զբաղված, այդ պատճառով դրան չենք անդրադարձել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց վերակազմավորվող ՀՀՇ-ի հիմնադիր անդամ Արարատ Զուրաբյանը` ի պատասխան հարցի` մասնակցելու են Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած կլոր սեղանին:

”Խնդիր չկա որևէ տեղ գնալու կամ չգնալու, ուղղակի համապատասխան քննարկումներից հետո կորոշենք”,-նշեց նա:

Կիսո՞ւմ են “Բարգավաճ Հայաստանի”-ի տեսակետը, թե Հովհաննիսյանը քաղաքական ծրագրեր ու օրակարգ չունի, Զուրաբյանը պատասխանեց. ”ԲՀԿ-ն ասում է` Րաֆֆի Հովհաննիսյանը ծրագիր չունի, կարծում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանի մասին լավագույն պատասխանը կտա Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ ”Բարգավաճ Հայաստանի” մասին ”Բարգավաճ Հայաստանը”:

”Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական ուժ ունի որոշակի ծրագրեր, թե դրանք ինչքանով են հաջողված լինելու իրագործելու, կախված են քաղաքական ուժի ջանքերից”:

Իսկ արդյոք ինքն էլ է քննադատում Հովհաննիսյանի աղոթքը ոստիկանապետի հետ, Զուրաբյանն արձագանքեց. ”Ես ճիշտն ասած քաղաքական պրոցեսներով եմ զբաղվում և քաղաքական գործընթացն եմ կարևորում, ընդհանրապես ոնց կարելի է աղոթքը որպես այդիսին քննադատել”:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային հանդիպում էր կազմակերպել, որտեղ հայտարարեց, որ նոր Հայաստանի ապագայի վերաբերյալ ծրագրերը քննարկվելու են մայիսի 19-ին կայանալիք կլոր սեղանի ժամանակ: 

”Թող գան մարդիկ, ովքեր ենթակա են համախմբման, թող գան  թուղթ ու գրիչով”,-ասել էր նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ