”Սպայկայի” վնասների չափը. հրդեհը մարվեց /ֆոտո/
Մայիսի 15-ին, ժամը 23.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող ”Սպայկա” ՍՊԸ-ում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հայտարարվել է հրդեհի բարդության ”2-րդ” աստիճան:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության ”3-րդ” աստիճան:
Դեպքի վայր է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են մեկնել գազածխապաշտպան ծառայության օղակը, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի երկրորդ մարտական հաշվարկը:
Դեպքի վայրում են գտնվում ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գ-տ Հ.Եմիշյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՕԿՎ ՃԿԿ պետ-ՕԿՎ պետի տեղակալ փ/ծ գ-տ Հ.Խանգելդյանը, ԵՓՎ պետ փ/ծ գ-տ Մ.Ղազարյանը, ԵՓՎ պետի տեղակալ փ/ծ փ/գ-տ Դ.Մարտիրոսյանը, ՓՈՒՎ պետ փ/ծ գ-տ Պ.Գյոզալյանը:
Օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ և երկու ավտոսանդուղք:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ”1-02”, ”1-03”, էլ. ցանցի և ՃՈ-ի հերթապահները:
Տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ:
Դեպքի վայր է մեկնել “Նաիրիտ” ՓԲԸ-ի պահպանության ՀՀՋ-ից մեկ մարտական հաշվարկ`փրփրահեղուկով:
Նախնական տվյալներով այրվում է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքներ իրականացնող կենտրոնից 2 փրկարարական ջոկատ, ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման 2 խումբ: Ընդհանուր առմամբ ` 110 հրշեջ-փրկարար և փրկարար։
Դեպքի վայրում է գտնվում նաև ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.15-ին, մարվել` 14.30-ին:
Տեղում պարզվել է, որ այրվել է սառնարանային տնտեսություն, արտադրական հոսքագծեր, էլ. ամբարձիչներ և պլաստմասե իրեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 18 մարտական հաշվարկ, 4 ավտոսանդուղք, թիվ 4 ՀՓՋ-ի ԳԾՊԾ օղակը, ՃԿԿ ԱԻ արձագնքման խմբերը և ՀՆՓԱԻ կենտրոնի երկու փրկարարական ավտոմեքենաները:
Դեպքի վայրում են գտնվել 6 ջրատար, շտապօգնության և ոստիկանության ավտոմեքենաներ: