10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հինգ ուղղություն. երկուշաբթի ԱԺ-ն կառավարության ծրագիրը կքննարկի

Կառավարությունն այսօր հերթական նիստում ներկայացրեց առաջիկա տարիների ծրագրի նախագիծը:

Կառավարության ծրագիրը ենթադրում է 5 հիմնական ուղղություն՝ անվտանգ և ապահով Հայաստան, աշխատանքին համապատասխան արդարացի վարձատրություն, ապահովող աշխատատեղերի ստեղծում, ազատ և արդար Հայաստան, մարդկային կապիտալ, ինստիտուցիոնալ զարգացում։

Ինչպես նախորդ, այնպես էլ այս ծրագրում ուշադրություն է դարձվելու այլ թիրախային ցուցանիշների ևս՝ մասնավորապես տնտեսական առաջանցիկ աճ զարգացած երկրների նկատմամբ, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում, աղքատության կրճատման ապահովում 8-10 տոկոսային կետով, 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, միջին աշխատանքային կամ ապահովագրական կենսաթոշակի մակարդակի բարձրացում՝ հասնելով աղքատության գծի համեմատ 125 տոկոսի, պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում համախառն ներքին արդյունքի նկատմամբ տարեկան 0.3-ից 0.4 տոկոսի չափով։

Ըստ այս ծրագրի՝ գիտելիքը և կրթությունը դառնալու են աղքատության դեմ պայքարի հիմնական գործիք։
Ծրագիրը ներկայացնելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ վաղը կառավարության ծրագրի նախագիծը կուղարկվի ԱԺ, ինչը ենթադրում է, որ երկուշաբթի մեկնարկելիք քառօրյային` Աժ-ում կմկնարկի այս հարցի քննարկումը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ