12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սպանել է անտառտնտեսության պետին. սպանվողը Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդին է

Մայիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Վանաձորի բաժին և հայտնել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց մեկնած ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Անուբախ Ղամբարյանի, Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Ահնիձոր գյուղի բնակիչ, 35-ամյա Թովմա Մաթևոսյանն էր, ով վնասվածքը ստացել էր կրծքավանդակի ձախ մասում սուր կտրող-ծակող առարկայի հարվածից: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանի կողմից հենց դեպքի վայրում հանձնարարվել է հարուցել քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանությունը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող “Գանձակ” սուպերմարկետի մոտ և այն կատարել է Տիգրան Մելիքյանը, ով աշխատում է ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության տեսչության Վանաձորի տարածքային բաժնում՝ որպես էկոլոգիայի տեսուչ: Իսկ սպանվածը աշխատում էր Մոտկորի անտառապետ, ով ի դեպ հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդին է: Տ. Մելիքյանը սպանությունը կատարելուց հետո դիմել է փախուստի:

Աղբյուրը` shamshyan.com

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ