27 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն

 

 

 

2013թ մայիսի 17-ից  21-ը Իտալիայի Կրեմա քաղաքում կանցկացվի սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, ուր մարզական սամբոյի տղամարդկանց ու կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց մրցելույթներում իրենց ուժերը կչափեն Հին աշխարհամասի ուժեղագույն մարզիկները:

Թեև Հայաստանի սամբոյի հավաքականը, ֆինանսների սղության պատճառով, հնարավորություն չունեցավ ուսումնամարզական հավաք անցկացնելու և թիմերը ողջ կազմով համալրելու համար, սակայն, ինչպես միշտ, մեր ակնկալիքները  մեծ են: Ստորև ներկայացնում ենք Իտալիա մեկնող մեր մարզիկներին

 

  1. Կիրակոսյան Տիգրան ՝ 52 կգ, Վանաձոր                              
  2. Բալասանյան Սոսե՝ 52 կգ, Արցախ      
  3. Մխիթարյան Մխիթար՝ 52 կգ, Սպիտակ       
  4. Խաչատրյան Գայանե՝ 60 կգ, Երևան  
  5. Անտոնյան Արեն՝ 62 կգ, Զինված Ուժեր                     
  6. Վարդանյան Վաչիկ՝ 68 կգ, Եղվարդ                           
  7. Նասիբյան Մավրիկ ՝ 74 կգ, Արցախ                            
  8. Դանիելյան Աշոտ՝ 82 կգ, Արցախ                                        
  9. Գրիգորյան Դավիթ՝ 90 կգ, Արցախ     

 

10. Առաքելյան Հակոբ՝ 100 կգ, Երևան              

 

  1. Մկրտչյան Արտյուշա՝ +100 կգ, Զինված Ուժեր       

 

 

Եվրոպայի առաջնությանը մեկնող Հայաստանի պատվիրակության կազմում են նաև մարզիչներ Վովիկ Խոջայանն ու Էռնեստ Միրզոյանը,  մրցավար Էդվարդ Ասլանյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

 

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Կիպրոսում կայացած Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունում մեր սամբիստները նվաճել էին 3 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալ:

 

 

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ