27 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

” С учителем драться незаконно … ”

Մինի պառլամենտի ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրական իրավունքը Հայաստանում չափից ավելի սխոլաստիկ, անկատար օրենսդրություն է: Մի անգամ ևս ապացուցվեց, որ սկզբունքորեն ընտրական նոր իրավունքի պատմական հրամայականի անհրաժեշտությունը հասունացել է:

Այպիսի կարծիք հայտնեց Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսում:

Նա նշեց, որ ազգաբնակչության հիսուն տոկոսի կողմից ընտրությունների բոյկոտելը նշանակում է արհամարհանք, քամահրանք. “Սա խոսում է հասարակության խորը ճգնաժամի մասին”:  Ըստ գլխավոր մարքսիստի` պետք է անցնել պարտադիր ընտրական իրավունքի:

“Մենք հասել ենք այնպիսի տնտեսական կրախի, որ մեզանից պահանջվում է կոնսոլիդացիա, կոնսոլիդացիա, կոնսոլիդացիա: “Братья и сёстры”, Աբովյանի եկեղեցու բացմանը  Ծառուկյանը հանդիասացավ այդ կոնսոլիդացիան տանողը”:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի վերջին հայտարարությանը, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել, Դ. Հակոբյանն ասաց. “ Ծառուկյանը շատ ճիշտ քաղաքականություն է վարում, նա հետևում է Ֆրիդրիխ Էնգելսի ձեռնարկատիրական կապիտալի մասին օրենքին: Այնպես որ, նրա քաղաքականությունը համարում եմ “мудры”, և այսօր շեշտը պետք է դրվի ազգի բոլոր ուժերի կոնսոլիդացիայի վրա”:

Մարքսիստը չմոռացավ նաև Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին. “Բոլոր երեք նախագահներն էլ ՀՀՇ-ական են եղել: Երբ Ռոբերտ Քոչարյանը քարկոծում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչ ասաց Հակոբյան Դավիթը` “с учителем драться незаконно”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ