25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գազի գինը միևնույն է թանկանալու է, կվերանայվի էլեկտրաէներգիայի սակագները /վիդեո/

Քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը  հանդիպեց լրագրողների և քաղաքացիների կողմից ներկայացված երեք անձից բաղկացած պատվիրակության հետ: Հիշեցնենք, այսօր առավոտից քաղաքացիական մի քանի նախաձեռնություն մի քանի պատգամավորների հետ բողոքի երթ է անցկացնում կառավարության մոտից դեպ նախագահական նստավայր:

Ռոբերտ Նազարյանը տեղեկացրեց, որ մայիսի 14 ին “ՀայՌուսգազարդը” հայտ է ներկայացրել հանձնաժողովին , ըստ որի` առաջարկելով սահմանի վրա գազի գինը  սահմանել 270 դոլար` հազար խորանարդի դիմաց: 

“Մենք նախատեսել ենք հանրային լսումներ, ովքեր կցանկանան կարող են գալ մասնակցել, առաջարկել հնարավորինս նպաստելով  աշխատանքների ընթացքին”,-ասաց Ռոբերտ Նազարյանը` նշելով, որ հենց նոր մասնակցել է կառավարության նիստին, որտեղ  վարչապետը պաշտոնապես հայտարարել է և նամակ է տվել, որ 270 դոլարը կսուբսիդավորվի 30 տոկոսով: 

Ռոբերտ Նազարյանը փոխանցեց նաև ՀՀ վարչապետի այսօրվա հայտարարությունը, ըստ որի սոցիալապես անապահով խավի համար կկիրառվեն միջոցներ, որ գոնե այս խավը ծանր չտանի թանկացումը:

“Գազի գինը բարձրանալու է, կարող է բարձրանալ 60 տոկոսով, կարող է բարձրանալ 30 տոկոսով: Միևնույն է պիտի բարձրանա, ուրեմն պետք է միջոցներ կիրառել, որ հնարավորինս քիչ բարձրանա”,- պարզաբանեց Ռոբերտ Նազարյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը նշեց, որ ինքն էլ անձնապես անհանգստացած է, քանի որ ինքը նույպես սպառող է և գազի սակագնի բարձրացումը իր գրպանին էլ կվնասի:

Նազարյանի խոսքով` զուգահեռ սկսվում է էլեկտրաէներգիայի սակագների վերանայումը. ” Քանի որ գազի գինը այսպես թե այնպես թանկանալու է, հարկավոր է զուգահեռ սկսել այս գործընթացը”:

Ինչպես կկարգավորվի այն շղթայական կապը, որը սկիզբ կառնի գազի թանկացումից հետո, այսինքն՝ տրանսպորտի, հացի, արտադրությունների թանկացումը նույնպես անխուսափելի է դառնում: Այս հարցին Նազարյանը չպատասխանեց, ասաց` իր իրավասության եւ “դաշտ մեջ չի տեղավորվում, թեեւ այս երկրում ինչ կատարվում է, իրեն հետաքրքրում է”: Նա խոստացավ հաջորդ անգամ ասուլիս հրավիրել և մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքի մասին խոսել:

Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին գազի թանկացման դեմ բողոքի երթը շարժվում է ՀՀ  նախագահի նստավայր:

Նախագահի նստավայրի մոտ ակցիան ավարտվեց: Ակցիայի մասնակիցները  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակը հանձնեցին  նախագահականի նամակների բաժին:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանի և ակցիայի մասնակիցների բանավեճը Henaran.am-ի տեսանյութում:

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ