04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վարչապետն ասաց՝ որ դեպքում կմարվի արտաքին պարտքը

Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց թողարկել արտարժույթով պարտատոմսեր: Վարչապետ Տիգրան Սարգսյանը բացատրեց, թե սա ինչ առավելություններ է տալիս տնտեսվարող սուբյեկտներին:

՛՛Սա նոր էջ է բացում մեր տնտեսական քաղաքականության մեջ ոչ միայն պետական ֆինանսները կառավարելու բնագավառում, այլ նաև մասնավոր հատվածի համար հնարավորություն ենք ընձեռնելու ֆինանսական շուկաներից ավելի էժան միջոցներ ներգրավելու համար՛՛,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ բոլոր միջազգային կառույցները, ֆինանսական ինստիտուտները, որոնց հետ աշխատում են մեր տնտեսվարող սուբյեկտները, մատնանշում են, որ եթե ՀՀ-ն չունի միջազգային շուկայում գնանշված պարտատոմսեր, ապա նրանց համար այդ շուկաներից լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալն  ավելի թանկ է լինում, առնվազն 1-1.5 տոկոս:

՛՛Փաստորեն մեր տնտեսական քաղաքականության մեջ այս որոշումով արմատական փոփոխություն է տեղի ունենում, և մենք պարտավոր ենք լինելու հետևել, թե ինչպիսին է մեր պարտատոմսերի գնանշումը միջազգային շուկաներում և դա լրջագույն ազդակներ է հաղորդելու մեր տնտեսական վիճակի մասին:

Մենք ընտրել ենք լավագույն իրավաբանական խորհրդատուին, աշխարհի լավագույն հնգակյանին ենք դիմել ու ընտրել լավագույնը, քանի որ սա առաջին թողարկումն է, և մենք պետք է սովորենք, պետք է կարողություններ ձևավորենք՛՛:

Տիգրան Սարգսյանը ընդգծեց, որ եթե այս տեղաբաշխումը ստացվի, ապա ՌԴ-ից ստացված վարկը կկարողանան մարել:

՛՛Եթե տեղաբաշումը հաջող իրականացվի, այս տարվա ընթացքում մտադիր ենք մարել Ռուսաստանի Դաշնությունից ստացված վարկը, որովհետև այսօրվա դրությամբ երկու ռեյտինգ ունեցող ընկերություններ կարողանում են հաշվի առնելով շուկան՝ ավելի էժան ռեսուրսներ ներգրավել: Մենք արդեն մեր ռուս գործընկերների հետ այս երկխոսությունը սկսել ենք, ունենք նրանցից համաձայնություն և նաև օժանդակություն: 

Մասնավոր հատվածին պետք է այս տեղեկատվությունը մանրմասն ներկայացվի, ինչպես նաև այն փաստաթուղթը, որ հիմա հաստատում ենք՝ հայեցակարգը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ինչպես են կառավարելու մեր արտաքին պարտքը՛՛,-եզրափակեց Տիգրան Սարգսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ