Երբ կրկեսին աջակցում են պետական քարոզչամիջոցները
Հայ հասարակության ուշադրությունը մենք բազմիցս հրավիրել ենք այն հանգամանքի վրա, որ Հայաստանում ադրբեջանահայ փախստականների խնդիրը դարձել է անառողջ քաղաքական աճպարարության պատանդը: Մեր իշխանությունների քաղաքականությունը կայացել է ու, ցավոք, առ այսօր կայանում է նրանում, որ լռության է մատնվում և անտեսվում է Ադրբեջանի կողմից ադրբեջանահայերին պատճառած բարոյական, նյութական և տարածքային վնասի փոխհատուցման խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային […]





































