14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Երիտասարդ ամերիկացին սպանել է աշխարհի ամենամեծ պիթոնին /վիդեո/

Մայամիի ծայրամասերում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ պիթոնը: Ֆլորիդայի 23-ամյա բնակիչ Ջեյսոն Լիոնը օձին հանել է թփերի միջից: Երբ օձը փորձել է երիտասարդի վրա փաթաթվել, վերջինս դանակով կտրել է նրա գլուխը: Լիոնի ընկերները, ովքեր ակամայից տեսարանի ականատեսներն են դարձել, նկարահանել են այդ ամենը, իսկ տեսագրությունը տեղադրել համացանցում:

Օձի մարմինը տեղափոխել են Ֆլորիդայի համալսարան` ուսումնասիրության համար:  Լիոնը համաձայնվել է միայն հսկայի կմախքը հանձնել, կաշին նա պատրաստվում է կախել իր տանը: 

Համալսարանի աշխատակիցների խոսքով` պիթոնի երկարությունը 569 սմ է եղել, իսկ քաշը` 60 կգ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ