Երբ էին մերը, որ մի հատ էլ կորցրինք. Շարմազանովը` ԲՀԿ-ի կորստից

՛՛Երբ էին մերը, որ մի հատ էլ կորցրինք, արդեն մեկ տարի է, որ կոալիցիայից դուրս են եկել՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե կառավարութան ծրագրին ԲՀԿ-ի դեմ քվեարկելը նշանակում է, որ ՀՀԿ-ն ամբողջությամբ կորցրեց ԲՀԿ-ին՝ նախկին կոալիցիոն գործընկերոջը:
՛՛Իսկ եթե ավելի լուրջ ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է որոշել ինչպես քվեարկել: Ինձ չի էլ հետաքրքրել՝ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու, ձեռնպահ, թե դեմ: Ինձ հետաքրքրում է կառավարության ծրագրի բովանդակությունը, ինձ հետաքրքրում է, որ մեր երկրում իրոք լինի մտքի հեղափոխություն, ինչպես կասեր Էնշտեյնը՝ ՛՛մեզ պետք է նոր մտածողություն, որպեսզի մենք լուծենք պրոբլեմները, որ հին մտածողության արդունք են՛՛,-հավելեց Շարմազանովը:
՛՛Այնպես չէ, որ ես գիշերը քնում եմ ու մտածում եմ՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, կամ ՛՛Դաշնակցությունը՛՛ ինչպես կքվեարկեն, իրենց խնդիրն է, թեթև տարեք՛՛,-ասաց:
Հիշեցնենք, այսօր կառավարության առաջիկա 5 տարիների գրծունեության ծրագրին իրեն ”այլընտրանք” հռչակած ԲՀԿ-ը և ընդդիմադիր “Ժառանգությունը”, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը դեմ քվեարկեցին: