Ռիհաննան սթրիփ պարուհու վրա 80 հազար դոլար է ծախսել /ֆոտո/
Հայտնի երգչուհի Ռիհաննան “փողերի անձրեւ” է թափել Մայամիի “King of Diamonds” ակումբում: Մրցույթի “մեղավորը” հայտնի մերկապարուհի Ռեմի Ռեդն է: 25-ամյա երգչուհին երբեք էլ չի թաքցրել իր սերը սթրիփտիզի հանդեպ: Նա կարծում է, որ այն լավագույն միջոցն է սթրեսի դեմ, այդ պատճառով էլ հոգնեցնող համերգներից հետո նա անպայման այցելում է գիշերային ակումբներ` նույնիսկ միայն հանգստանալու համար:
Սովորաբար բարբադոսյան գեղեցկուհին իրեն ամենից շատ դուր եկած պարուհուն` ամբոխի ծափահարությունների ներքո գումար է տալիս` այն դնելով ներքնազգեստի տակ: Այդպես էլ տեղի է ունեցել այս անգամ, չնայած որ այս դեպքում տրված գումարը զարմացրել է նույնիսկ աստղի եկրպագուներին: Ականատեսների կարծիքով` Ռիհաննային այնքան են դուր եկել Ռեմի Ռեդի շարժումները, որ երգչուհին նույնիսկ չի էլ հաշվել թղթադրամները: Ասում են, որ նրա ձեռքում ավելի քան 8 հազար դոլար է եղել եւ որ ակումբում նրա հետ զվարճանալիս է եղել ընկերուհին` Քեթի Փերին, սակայն վերջինիս ներկայացուցիչը հերքել է այդ լուրը:
Ռիհաննան իր հերթին հայտարարել է, որ ինքը կրկին Քրիս Բրունի հետ է, ինչն էլ հենց Փերրիի հետ հարաբերությունները խզելու պատճառ է դարձել: “Գրեմմիի” մրցանակաբաշխությանը նույնիսկ նախկին մոտ ընկերուհիները հեռու են նստել միմյանցից: Այդ մասին մրցանակաբաշխության կազմակերպիչներին խնդրել է Փերին: