12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Դատական նիստը հետաձգվեց Գագիկ Ջհանգիրյանի շահերի ներկայացուցչի խնդրանքով

Այսօր` մայիսի 23-ին Երևանի Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց “Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի” գործով հարուցված դատաքննությունը:

Դատական նիստին չէին ներկայացել Մատաղիսի գործով արդարացվածներ` Արայիկ Զալյանը,Ռազմիկ Սարգսյանը և Մուսա Սերոբյանը:

Դատարանը հավաստեց, որ օրենքի սահմաններում հիշյալ անձինք ծանուցվել են դատավարության վայրի, օրվա և ժամի մասին:

Նախկին զինդատախազ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի շահերի ներկայացուցիչ  Վահե Հովսեփյանն էլ գրավոր դիմում էր ներկայացրել դատարան` խնդրելով հետաձգել դատական նիստը:

Դատարանը բավարարեց միջնորդությունը և դատական հաջորդ նիստի օր նշանակվեց` հունիսի 18-ին,ժամը 14:30-ին:

Հիշեցնենք,որ Մատաղիսի զորամասում 2 զինվորների (Ռոման Եզիազարյան ու Հովսեփ Մկրտումյան) սպանության համար մեղադրվել են նույն զորամասի 3 զինծառայողներ՝ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանն ու Արայիկ Զալյանը: Ըստ քրեական գործի՝ դեպքը տեղի է ունեցել 2003 թվականի դեկտեմբերի 24-ին: Երկու զինծառայողները դուրս են եկել զորամասից, հետո՝ հունվար ամսին, նրանց դիակները գտնվել են ոչ հեռու գտնվող գետի մեջ:

Աղմկահարույց  սպանությունից 9 տարի հետո 3 դատապարտվածներն էլ արդարացվել են:

Նախաքննությունը այն ժամանակ իրականացրել է այժմ արդեն նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ