09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իմ պես բարի մարդուց ո՞նց կարելի է ՛՛մուռ՛՛ հանել. Աբրահամյան-Շարմազանով հարաբերությունների սրբագրում վիդեո/

”Ծիծաղելի բաներ են, նման բան չկա, իրականությունից կիլոմետրերով հեռու հրապարակում է: Պարզապես պետք է բոլորը հանգստանան և հասկանան, որ մեզ մոտ ամեն ինչ շատ նորմալ է, մենք բոլորս միասնական ենք, որևէ սեպ խրել, քար նետել մեզ վրա, անիմաստ փորձ է՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով թերթերից մեկի հրապարակումը, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո բոլորին բարձր աշխատավարձ է տվել բացի Շարմազանովի օգնականներից` “մուռ” է հանելով:

ԱԺ փոխնախագահը նրանց, ովքեր “զբաղվում են նման հերյուրանքներ տարածելով”, պարզապես խորհուրդ է տալիս ավելի օգտակար գործով զբաղվել:

Հարցին` այսինքն` իրականությանը չի՞ համապատասխանում, որ Հովիկ Աբրահամյանն ուզում է իրենից “մուռ” հանել, Շարմազանովը պատասխանեց. ՛՛Իմ պես բարի մարդուց ո՞նց կարելի է մուռ հանել՛՛:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ