09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2013

“Նաիրիտում” էլի փող չկա. Հրապարակ

Ըստ “Հրապարակի”  “Նաիրիտ”  գործարանում կրկին դեպրեսիոն տրամադրություն է: Անցյալ անգամ, երբ աշխատողները գործադուլ էին հայտարարել եւ իրենց աշխատավարձը պահանջելով գնացել էին կառավարություն, նրանց արագ վճարեցին 2012-ի մայիսի փողը, իսկ հունիսինը խոստացան տալ մայիսի 20-ին: Մայիսի 20-ն անցել է, բայց “Նաիրիտ” ՓԲԸ-ում կրկին փող չկա: Մանրամասները թերթի այսօրվա համարում: 

Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է. ԱԳ նախարար

Մայիսի 23-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կազմակերպած Եվրոպայի օրվան նվիրված համերգ, որին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը,  նախարարներ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ։ Համերգին ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մասնավորապես ասաց. “Աշխարհում բացառիկ են այն տոները, որոնք միավորում են մի քանի […]

Չհասկացանք, արա, մենք խնամի՜ չենք ունեցել, բա՜ն չենք ունեցել. Իրատես de facto

“Իրատես de facto”-ի  “Ասում են” խորագրի ներքո կարդում ենք, թե ՀՀԿ ֆրակցիայի անդամ Մարգարիտ Եսայանի` կառավարության ծրագրին ուղղված այլ ուժերի խիստ քննադատական, կրակոտ ելույթի ժամանակ բավականին հետաքրքիր միջադեպ է գրանցվել դաշնակցական “շարքերում”. Վահան Հովհաննիսյանը չի դիմացել, անհանգիստ ու դժգոհ շրջվել է, կողքին հանգի՜ստ նստած Աղվան Վարդանյանին ասել. “Էս ինչե՞ր ա, ասում, ա՛յ ախպեր”:  “Ինչ անե՜մ, խնամիս […]

Ուր են գործարարները.Հայկական ժամանակ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` գործարար սեկտորին ուղղված հայտնի նամակից, որով նա խնդրել էր գումար փոխանցել կարկտահարությունից տուժած գյուղացիների համար, անցել է երեք օր, փոխանցվել է 1 մլն դրամ: Այս մասին երեկ թերթի թղթակցին հայտնել է գյուղնախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Թե ով է այդ միակ գործարարը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում  

Ընդդիմությունը ազգի մասին չի մտածում. Առավոտ

Երեկ կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը դուրս եկան նիստերի դահլիճից: Նրանց թվում էր՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս): “Առավոտի” հարցին, թե ինչո՞ւ կողմ քվեարկեցիք կառավարության ծրագրին՝ նա պատասխանեց. “Հավանություն եմ տվել՝ կողմ եմ քվեարկել”: Թերթի հարցին, թե ո՞ր մասն է հատկապես հավանել՝ նա վստահեցրեց. “Բոլորը”: Այն հարցին՝ ընդդիմությունը բուռն քննադատեց այդ ծրագիրը, այդ քննադատություններին որեւէ […]

Թալանել են . Հրապարակ

Երբեմն նույնիսկ առաջին հայացքից առավելագույնս պաշտպանված անձինք են դառնում հանցագործության զոհ: “Հրապարակը” գրում է, որ երեկ առավոտյան մի երիտասարդ տղա շենքի բակում պոկել է տարեց կնոջ պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի: Ավելի ուշ պարզվել է, որ կինը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մորաքույրն է` Սուսաննա Հովսեփյանը: Ականատեսների խոսքով, ընդամենը րոպեներ անց շենքի բակը լցվել է […]

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ

Սիրելի´ շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ` դպրոցում ուսումնառության ավարտի եւ Վերջին դասի կապակցությամբ: Դուք այսօր հրաժեշտ եք տալիս արդեն հարազատ դարձած կրթօջախին` թողնելով այնտեղ ձեր պատանեկության անմոռանալի տարիները: Միաժամանակ հրաժեշտ եք տալիս ուսուցիչներին, որոնց սերն ու հոգատարությունը հիշելու եք մշտապես: Դուք թեւակոխում եք կյանքի այնպիսի շրջան, որտեղ  ձեզանից պահանջվելու է լինել առավել պատասխանատու եւ խոհեմ: Աշխատեք […]

Սիրիական ընդդիմությունն Ասադին 20 օր ժամանակ է տվել

Մինչեւ վերջերս սիրական ազգային կոալիցիան ղեկավարող Մոազ Խաթիբը կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին եւ նրա ընտանիքին պետք է հնարավորություն տրվի առանց խոչընդոտների լքել երկիրը: Նրա խոսքով` նախագահը պետք է իշխանությունը փոխանցի վարչապետին եւ փոխնախագահին: Այս առաջարկության շուրջ մտածելու համար Խաթիբն Ասադին 20 օր է տվել, հաղորդում է “BBC”-ն: Մայիսի 8-ին Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը […]

ՀՀԿ-ն՝ առանց Շարմազանովի /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի մայիսի 23-ի նիստում քննարկվել են ներկուսակցական եւ արտաքին քաղաքական մի շարք հարցեր: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ավելացնելով, որ ինքը այլ բան ասելու իրավասու չէ եւ պետք է դիմել ՀՀԿ խոսնակ Շարմազանովին: ՀՀԿ մյուս փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ անդրադարձել են ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումներին, կառավարության հաշվետվությանը, վերահսկիչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված