38 ՀՀԿ-ին, 37` ԲՀԿ-ին

Մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններից առաջ սահմանված լռության ժամի ընթացքում հայկական հեռարձակվող ԶԼՄ-ներում խախտման 60 դեպք է արձանագրվել: Այս մասին “Հենարան” մամուլի ակումբում լրագրողներին տեղեկացրեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Երեւանի մամուլի ակումբը Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրական գործընթացների կատարելագործման ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը՝ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ, իրականացրել […]