07 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արծվիկ Մինասյանին իշխանությունը մուլտֆիլմ է հիշեցնում

 ՛՛Ես չգիտեմ՝ ինչ նկատի ուներ վարչապետը, եթե դա է մտքի հողափոխությունն ու այդ ձևով ենք մենք առաջ գնալու, այդպիսի մտքի հեղափոխություն մեզ պետք չէ՛՛,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով վարչապետի երեկվա հայտարարությունը, թե ԱԺ-ում այս մի քանի օրվա ընթացքում մտքի հեղափոխություն է տեղի ունեցել:

Մինասյանը չի կարծում, թե մտքի հեղափոխություն կարելի է անվանել այն, որ օրինակ՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ընդդիմությունը հիմնավոր պատճառաբանություններ էր բերում, իսկ իշխանությունը՝ ոչ:

՛՛Իշխանության պատասխանը որն էր՝ վիրավորելը: Այդ հեղափոխության ծիլերն անգամ չտեսանք: Ավելի են կարծրանում անհանդուրժողականությունը, իշխանության անպատասխանատու վերաբերմունքը, իշխանության հայտարարություններն ավելի շատ ցինիզմի են նման, քան իրականությունը պատկերացնելուն:

Ես վստահ եմ, որ մտքի հեղափոխություն արտահայտությունը հերթական անգամ օգտագործվում է քողարկելու համար իշխանության սխալ գործունեությունը՛՛,-հայտարարեց Մինասյանը:

Իշխանության գործելաոճը նրան Րաֆֆու ՛՛Խաչագողի հիշատակարանի՛՛ հերոսներից քավոր Պետրոսյանի քաղաքականությունն է հիշեցնում՝ արտաքինից գրավիչ, խորքում ամեն հանցանքի պատրաստ:

Պատգամավորին իշխանության կեցվածքը երկու մոլտֆիլմ է հիշեցնում:

՛՛Ամենալավ լինելու մոտեցումն ինձ հիշեցնում է երկու մուլտֆիլմ, այն որ թռնում է թռնում ու վերջում ընկնում է, ու որ ասում է ՛՛հայելի, հայելի, ով կա ինձնից գեղեցիկ՛՛: Ես չեմ ուզում, որ այդ երկուսի ճակատագրին մեր իշխանությունն արժանանա՛՛,-եզրափակեց պատգամավորը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ