Այնպես եք ասում կնոջը վիրավորել, կարծես կրակել են վրան … Գրիգորիչը ներողություն խնդրողը չի

՛՛Բնական է, երբ մարդկանց ծեծում ես, պիտի թողնես մինչև վերջ լացեն, հանգստանան, նոր պատասխանես: Ես չէի կարծում, որ անվերադարձ պիտի լինեին այդ արտահայտությունները, դրանք դիպուկ էին ու տեղին, երբևիցե ՛՛Հանրապետականը չպիտի շշուկներով խոսի՛՛,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ իր հասցեին ուղղված մեղադրանքներին այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ Գալուստ Սահակյանը պետք է ներողություն խնդրի Զարուհի Փոստանջյանից:
Պատրա՞ստ է ներողություն խնդրելու, Սահակյանը պատասխանեց. ՛՛Հարցը տալիս ես աչքերիս մեջ նայելո՞վ: Նմա՞ն եմ ես: Ես նորողամիտ եմ, բայց երբեք ներողություն չեմ խնդրում, որովհետև ապրել եմ այնպես, որ առիթներ չկան՛՛:
Դիտարկմանը, որ Սահակյանն իր “շուլուխներով” խոչընդոտում է Ազգային ժողովի աշխատանքին, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց, որ դա լրագրողների գործը չէ, լրագրողները պետք է ֆիքսեն աշխատանքը:՛՛Քեզ էլ պետք է մտքի հեղափոխություն՛՛,-լրագրողին ասաց Սահակյանը:
Ռուբեն Հակոբյանի այն դիտարկմանը, թե տղամարդու արարք չէ, որ Սահակյանը վիրավորել է Զարուհի Փոստանջյանին, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. ՛՛Այնպես եք ասում կնոջը վիրավորել, կարծես կրակել են վրան: Ճղճղալ, լպիրշ արտահայտություններ անել ՛՛Հանրապետականի”, նրա լիդերի հասցեին… ես նրան չեմ վիրավորել, հակառակը դրական խոսք եմ եմ ասել՛՛:
Իսկ Զուրաբյանի հայտարարությանը, որ Գալուստ Սահակյանը պատմության մեջ կմնա իր տափակ շուլուխներով, Սահակյանը պատասխանեց.
՛՛Մեղք է, մեղք Լևոնը՛՛: