25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե Երևանի վրայով անցնող արևի էնեգիան հավաքվի, կբավականացի Հայաստանին էնեգիայով ապահովելու համար

1 կվտ էլեկտրաէներգիա արտադրող սարք ստանալու համար անհրաժեշտ է 100 դոլար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը:

Գիտնականը համոզված է, որ արևի էներգիայի օգտագործումը կարող է լիել այլընտրանք գազի գնի թանկացման և ատոմակայանի շահագործման աննպատակահարմարության պայմաններում:

“Առաջարկում ենք 5-10 տարում հելիոֆիկացնել Հայաստանը, որի արդյունքում կստանանք 400-800 հազար աշխատատեղ: Բնակչությանը բաժանելով 20 կվտ ուգնությամբ 350 հազար հելիոֆիկացման սարքեր, կարող ենք ստանալ հինգ ատոմակայանների արտադրած էլեկտրաէներգիա”:

Վ. Համազասպյանը նշեց, որ եթե Երևանի վրայով անցնող արևի էնեգիան հավաքվի, դա կբավականացի Հայաստանին էնեգիայով ապահովելու համար, ինչով կնվազի նաև ատոմակայանի շահագործման անհրաժեշտությունը:

“Շատ ցածր է սարքի ինքնարժեքը` 1 կվտ էներգիա արտադրող սարքը կլինի 100 դոլարի սահմաններում, իսկ 1 կվտ-ը` 32 լումա”,-տեղեկացրեց մասնագետը` հավելելով, որ մեկ տնտեսության համար բավական է 5-10 կվտ հզորությամբ սարք, որը կարժենա 500-1000 դոլար:

Խնդիրը կայանում է նրանում, որ այն կդառնա մրցակից էներգիայի արդեն օգտագործվող աղբյուրների  համար: “ԱԺ-ից սպասում ենք, որ կընդունվի օրենք այլընտրանքային աղբյուրների օգտագործման դեպքում մասնավորից հարկում չկատարելու վերաբերյալ”,-նկատեց  պարոն Համազասպյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ