05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

38 ՀՀԿ-ին, 37` ԲՀԿ-ին

Մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններից առաջ սահմանված լռության ժամի ընթացքում հայկական հեռարձակվող ԶԼՄ-ներում խախտման 60 դեպք է արձանագրվել: Այս մասին “Հենարան” մամուլի ակումբում լրագրողներին տեղեկացրեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Երեւանի մամուլի ակումբը Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրական գործընթացների կատարելագործման ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը՝ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ, իրականացրել է ավագանու ընտրությունները լուսաբանած յոթ հեռարձակվող ԶԼՄ-ների մշտադիտարկում:

Բ. Նավասարդյանն այսօր ներկայացրեց մայիսի 4-ից 19-ը ընկած ժամանակահատվածում մշտադիտարկման արդյունքները:

“Այս ընթացքը մենք բաժանել ենք երեք փուլի: Առաջինը` լռության ժամերի փուլ` մայիսի  4-ից մինչեւ մայիսի 5-ի երեկոյան ժամը 8-ը : Երկրորդ փուլը` մայիսի 5-ի երեկոյան ժամը 8-ից մինչեւ մայիսի 7-ը եւ երրորդ փուլը` մայիսի 8-ից 19 ընկած ժամանակահատվածը”,- ասաց պարոն Նավասարդյանը:

Նրա խոսքով` լռության ժամերի ընթացքում պայմանական խախտման 60 դեպք է գրանցվել ԶԼՄ-ների աշխատանքում: Ինչու պայմանական, քանի որ օրենքն այս մասին այնքան էլ հստակ չէ:

“Ամենաշատը խախտումները գրանցվել են լռության ժամերին` 44 ժամվա ընթացքում: Խախտման դեպքերից էին` տարբեր տեսակի խոստումների հնչեցումը քաղաքական ուժերի կողմից, քաղաքական ուժերի կողմից ներկայացվում էր կոչ կամ մտադրություն` ընտրելու իրենց թիմին, քաղաքական ուժերի կարգախոսներն էին կրկնվում, հակաքարոզչության դեպքեր կային”,- ասաց Բ. Նավասարդյանը:

Ընտրություններից հետո մշտադիտարկված ԶԼՄ-ները յոթ կուսակցություններից հինգի հանդեպ համեմատաբար չեզոք են եղել: Ակնհայտ բացասական վերաբերմունք է եղել երկու կուսակցությունների` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի նկատմամբ: 38 բացասական անդրադարձ է եղել ՀՀԿ-ին, 37` ԲՀԿ-ին:  Բ. Նավասարդյանի խոսքով` նախորդ ոչ նախագահական, ոչ խորհրդարանական ընտրությունների ժամանակ լռության ժամին ԶԼՄ-ների կողմից այսքան խախտումներ չեն եղել: Այս առումով նա մշտադիտարկման ենթակա ԶԼՄ-ների աշխատանքը մեկ քայլ հետ գնահատեց:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ