30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀՀԿ-ն՝ առանց Շարմազանովի /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի մայիսի 23-ի նիստում քննարկվել են ներկուսակցական եւ արտաքին քաղաքական մի շարք հարցեր: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ավելացնելով, որ ինքը այլ բան ասելու իրավասու չէ եւ պետք է դիմել ՀՀԿ խոսնակ Շարմազանովին:

ՀՀԿ մյուս փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ անդրադարձել են ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումներին, կառավարության հաշվետվությանը, վերահսկիչ պալատի հաշվետվությանը: Կադրային, մասնավորապես  մարզպետների փոփոխության հարց չի քննարկվել:

Ավելացնենք, որ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգելի պատճառներով բացակայում էին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ