10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է. ԱԳ նախարար

Մայիսի 23-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կազմակերպած Եվրոպայի օրվան նվիրված համերգ, որին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը,  նախարարներ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ։

Համերգին ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մասնավորապես ասաց.

“Աշխարհում բացառիկ են այն տոները, որոնք միավորում են մի քանի տասնյակ ժողովուրդների` խորհրդանշելով նրանց խաղաղ, անվտանգ, ազատ եւ բարեկեցիկ ապրելու, համատեղ արժեքների վրա կառուցված ապագա կերտելու երազանքը, կամքը եւ վճռականությունը:

Երկու դաժան աշխարհամարտերից հետո, անիրական երազանք թվացող խաղաղ եւ միասնական Եվրոպայի ստեղծումն  այսօր դարձել է անշրջելի իրականություն: Դրանում մեծ է եվրոպական ժողովուրդների եւ առաջնորդների ավանդը, նրանց հավատն ուհամարձակ տեսլականը:

Ինչպես Հայաստանի Նախագահն է նշել.  “Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով, մշակույթով, ի վերջո՝ իր ներկա նպատակադրումներով եւ իղձերով”:

Մենք մեծապես կարեւորում ենք Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումը: Այս առումով Արեւելյան գործընկերությունը լավ հնարավորություններ է ընձեռում քաղաքական երկխոսությունը եւ առեւտրատնտեսական կապերը զարգացնելու համար:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանը ստանձնեց Եվրոպայի ամենահին կառույցի՝ Եվրոպայի խորհրդի նախագահությունը, որի առաջնահերթություններն ուղղված են եվրոպական մայրցամաքում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ամրապնդմանը:

Հայաստանը պատվով է ստանձնել այդ կարեւոր առաքելությունը եւ վճռական է նպաստելու այն արժեքների ամրապնդմանը, որոնք կազմում են եվրոպական քաղաքակրթության եւ եվրոպական միասնության հիմքը:

Վերստին շնորհավորում եմ Եվրոպայի օրվա տոնի կապակցությամբ”։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ