09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ

Սիրելի´ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ բոլորիդ` դպրոցում ուսումնառության ավարտի եւ Վերջին դասի կապակցությամբ:

Դուք այսօր հրաժեշտ եք տալիս արդեն հարազատ դարձած կրթօջախին` թողնելով այնտեղ ձեր պատանեկության անմոռանալի տարիները: Միաժամանակ հրաժեշտ եք տալիս ուսուցիչներին, որոնց սերն ու հոգատարությունը հիշելու եք մշտապես: Դուք թեւակոխում եք կյանքի այնպիսի շրջան, որտեղ  ձեզանից պահանջվելու է լինել առավել պատասխանատու եւ խոհեմ:

Աշխատեք հարստացնել ու խորացնել ձեր գիտելիքները կյանքի տարբեր բնագավառներում, հաստատուն քայլեք ձեր նախընտրած ճանապարհով, դարձեք բարձրակարգ մասնագետներ եւ միշտ արժանավայել ու հպարտ կրեք Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու  ձեր  կոչումը:

Սովորեք անսասան ու շիտակ քայլել ձեր ընտրած ճանապարհով եւ դարձեք մեր հինավուրց երկրին ու  հայ ժողովրդին արժանի հետնորդներ:

Սիրելի´ ուսուցիչներ, տարիներ շարունակ դուք դեպի կյանք եք ուղղորդել տասնյակ սերունդներ: Այսօր էլ հրաժեշտ եք տալիս դպրոցական ուսումնառության առաջին իսկ օրից հարազատորեն փայփայած, կրթած ու դաստիարակած ձեր սաներին:

Ցանկանում եմ, որ նրանք դառնան թե´ հարազատ դպրոցի, թե´ մեր պետության ամուր հենասյունը եւ իրենց ապագա հաջողություններով ու ձեռքբերումներով հպարտությամբ լի պահեր պարգեւեն մանկավարժի բարձր կոչմանը հավատարիմ իրենց ուսուցիչներին:  

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանում, հեռավոր Սփյուռքում, Արցախում եւ Ջավախքում ապրող մեր բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին, ծնողներին այս անմոռանալի օրվա կապակցությամբ եւ մաղթում անսահման երջանկություն ու հաջողություններ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ